Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Այս շաբաթւայ ընթացքին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանի ձեռամբ և վարչական ընկերների ու պարուսոյցների ներկայութեամբ գնահատանքի արժանացան և գնահատագիր ստացան «Արարատ» պարախմբի անդամները որոնք, նոյեմբերի 2-ին ելոյթ էին ունեցել Հ.Մ. «Նայիրի» միութեան Սուքերեան սրահում:

Տեղի ունեցաւ Արիների թիւ 4 խմբի ծնողական ժողովը

Ուրբաթ դետկտեմբերի 1-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 4 խմբի ծնողական ժողովը:
Սկզբում Խմբի պատասխանատու՝ Վ.Ա. Մենուա Անդրիասեանը զեկուցով հանդէս եկաւ, որտեղ ներկայացրեց խմբի աշխատանքներն ու ապագայ ծրագրերը:
Ժողովի օրակարգում ընդգրկւած կէտերից էր՝ աստիճանաւորական կազմին ներկայացնելը, որտեղ ծնողները աւելի լաւ ծանօթացան խմբի դաստիարակների հետ:
Վերջում, ծնողներին առիթ տրւեց որպէսզի յայտնեն իրենց մտահոգութիւնները եւ առաջարկները սկաուտական աշխատաքների բարելաւման համար

Երէկ ,երկուշաբթի 2017թ. նոյեմբերի 27-ին ,տեղի ունեցաւ Մարզական  միութեան վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած գնահատանքի  երեկոյ:

Միջոցառմանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերներ նախագահ՝ Գէորգ Վարդանը և Սերժիկ Մեհրաբեանը նաև ներկայ էին 49-րդ Համահայկական խաղերի յանձնախումբը ,Հանրութեան հետ կապի յանձնախումբը,օժանդակող խմբերը և անհատները :

 

 Մարզական վարչութեան հրաւէրով Կենտրոնական վարչութեան նախագահը արտայայտւեց օրւայ առիթով և ողջունեց բոլոր ժրաջան աշխատող անդամներին  նա ամփոփ բացատրեց նորակառոյց «Սասնայ Մհեր» շէնքի վերաբերեալ  ու նաև մատնանշեց մի քանի հարցեր ,այնուհետև ամբիոնի մօտ հրաւիրւեցին Կենտրոնական վարչութեան,Մարզական միութեան  և Համահայկական խաղերի նախագահները որոնք գնահատագրեր յանձնեցին ՝

 

-Տղաների Բասկետբոլի խմբին, որոնք գրաւել են առաջնութիւն Թեհրանի միջակումբային Ա կարգի մրցութիւններում (յուլիս 2017)

 

- Աղջիկների  բասկետբոլի խմբից, Իրանի պատանեկան հաւաքականին   և Թեհրանի ընտրանի խմբին հրաւիրւած և ընտրւած մարզիկներին :

 

- Տղաների  բասկետբոլի պատանեկան խմբից Թեհրանի ընտրանի խմբին հրաւիրւած և ընտրւած մարզիկին:

 

-Հայաստանում կայացած 10- րդ Համա Հ.Մ.Ը.Մ .-ական մրցութիւններում յաջողած խմբերին  և մարզիկներին և վերջում:

 

-Իրանի 49-րդ Համահայկական խաղերի յանձնախմբն ,Հանրութեան հետ կապի յանձնախմբին և բոլոր օժանդակող խմբերին ու անհատներին:

Ներկաները հիւրընկալւեցին համեստ ընդունելութեամբ:

Նկարահանումներից յետոյ  մարզիկները ապագայ յաջողութիւնների փափագով հրաժեշտ տւեցին միմեանց:

Ուրախութեամբ յայտնում ենք որ, «Արարատ»-ի բոքս մարզաձևի ՝ Արթուր Քեշիշեանը 56 կգ. ,Ժոզեֆ Ղազարեանը 60 կգ. և Արգին Շահիջանեանը 75 կգ.մ «Շեմիրանաթ» բաժնի Ախոյանական մրցումներում յաղթելով կանգնել առաջին պատւանդանի վրայ:
Շնորհաւորում ենք մեր բոքսորներին:

«Արարատ»-ի բասկետբոլիստները Քերմանշահ մեկնման պահին :
Բասկետբոլիստները իրենց հետ օգնութիւններ են տանում Քերմանշահի երկրաշարժից տուժածներին յանձնելու համար :

Ուրբաթ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի դպրոցական աշխատանքը՝ Արաքս եւ Արարատ դպրոցների հետ, որտեղ խումբը հիւրընկալեց 25 աշակերտուհիների:

Աշխատանքի նպատակն էր, աշակերտներին ծանօթացնել սկաուտական կեանքի եւ՝ աշխատանքների հետ ինչը կը նպաստի նոր անդամների ներգրաւմանը:

Աշխատանքների  թւում էր՝ խաղեր, դասարաններ եւ թոկթիռոլը, որտեղ  մասնակիցները սովորեցին թէ ինչպէս թոկի մէկ ծայրից միւսը տեղափոխւել ինչն էլ նրանց մեծ ոգեւորութիւն պատճառեց:

Յոյս ունենք աշակերտուհիները իրենց ապագայ մասնակցութեամբ խմբին նոր շունչ եւ ուժ կը պարգեւեն:

Ուրբաթ նոյեմբերի 17-ին  Հ.Մ.Ա.կ-ի Սկաուտական միութեան Արենուշ հատւածի թիւ 2 խումբը տօնեց խմբի տարեդարձը։  Աշխատանքի նպատակն էր՝ խմբի  հրաւիրւած հին սերունդի սկաուտներին՝ ծանօթացնել նոր սերունդի հետ, որոնց ներկայութիւնը ապահովեց ջերմ մթնոլորտ: Նախկին սկաուտները միասնաբար նշելով խմբի տարեդարձը ջերմ եւ մտերմիկ հաւաքում միմեանց հետ կիսեցին հին յուշերը այնուհետեւ մասնակից եղան ծրագրւած աշխատանքներին:

Հինգշաբթի  նոյեմբերի 9-ին տեղի ունեցաւ Կրտսեր հատւածի աստիճանաւորական Գիշերայինը մարզաւանում, որը նաև շարունակւեց ուրբաթ օրը՝ աստիճանաւորական աշխատանքով  ծրագիրը լի էր անցեալի և փորձառու սկաուտների խորհուրդներով և օժանդակութեամբ:

Տեղի ունեցան նաև դասարաններ կրտսեր հատւածի աստիճանաւորներին աւելի լաւ ղեկավարներ դարձնելու նպատակով:

 

Երէցների միութեան ամսական հանդիպումը, նւիրւած մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, տեղի ունեցաւ երկուշաբթի նոյ. 13-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը նախ անդրադառնալով նախօրեակին տեղի ունեցած ահաւոր երկրաշարժին ու պատճառած զոհերին, վշտակցութեան խօսք յայտնեց ներկաներին ու Իրանի համայն ժողովրդին:
Ինչպէս նախորդ ամիսներում, կատարւեց միութեան երիցագոյն անդամներից՝ ընկեր Սեդա Շատիկեանի մեծարումն ու գործունէութեան գնահատումը: Վերջինիս համառօտ կենսագրականը ներկայացրեց ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը, ապա ընկեր նախագահը մակագրւած յուշանւէր յանձնեց ընկեր Սեդայի դստեր՝ ընկեր Անահիտ Աբրահամեանին:
Ընկեր Հարմիկի հրաւէրով մայեստրօ ընկեր Ռազմիկ Օհանեանը ներկայացրեց կոմպոզիտոր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ամփոփ կենսագրականը, ապա ցուցադրւեց ռեժիսոր Բեկթաշ Աբթինի լիամետրաժ ֆիլմը՝ «13 հոկտեմբերի 1937» անւամբ, նւիրւած մայեստրօ Ճգնաւորեանին:
Ֆիլմի աւարտին ելոյթ ունեցաւ ինքը՝ մայեստրօ Ճգնաւորեանը ու ջերմօրէն գնահատւեց՝ ոգեշնչւած ներկաների երկարատեւ ծափողջոյններով, ապա յուշանւէր տրւեց տաղանդաւոր արւեստագէտին: Նշւեց Մայեստրոյի ծննդեան 80-ամեակը, որին յաջորդեց յիշատակի լուսանկարներ ու օրւայ ընդունելութիւնը: