Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ նոյեմբերի 17-ին  Հ.Մ.Ա.կ-ի Սկաուտական միութեան Արենուշ հատւածի թիւ 2 խումբը տօնեց խմբի տարեդարձը։  Աշխատանքի նպատակն էր՝ խմբի  հրաւիրւած հին սերունդի սկաուտներին՝ ծանօթացնել նոր սերունդի հետ, որոնց ներկայութիւնը ապահովեց ջերմ մթնոլորտ: Նախկին սկաուտները միասնաբար նշելով խմբի տարեդարձը ջերմ եւ մտերմիկ հաւաքում միմեանց հետ կիսեցին հին յուշերը այնուհետեւ մասնակից եղան ծրագրւած աշխատանքներին:

Հինգշաբթի  նոյեմբերի 9-ին տեղի ունեցաւ Կրտսեր հատւածի աստիճանաւորական Գիշերայինը մարզաւանում, որը նաև շարունակւեց ուրբաթ օրը՝ աստիճանաւորական աշխատանքով  ծրագիրը լի էր անցեալի և փորձառու սկաուտների խորհուրդներով և օժանդակութեամբ:

Տեղի ունեցան նաև դասարաններ կրտսեր հատւածի աստիճանաւորներին աւելի լաւ ղեկավարներ դարձնելու նպատակով:

 

Երէցների միութեան ամսական հանդիպումը, նւիրւած մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, տեղի ունեցաւ երկուշաբթի նոյ. 13-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը նախ անդրադառնալով նախօրեակին տեղի ունեցած ահաւոր երկրաշարժին ու պատճառած զոհերին, վշտակցութեան խօսք յայտնեց ներկաներին ու Իրանի համայն ժողովրդին:
Ինչպէս նախորդ ամիսներում, կատարւեց միութեան երիցագոյն անդամներից՝ ընկեր Սեդա Շատիկեանի մեծարումն ու գործունէութեան գնահատումը: Վերջինիս համառօտ կենսագրականը ներկայացրեց ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը, ապա ընկեր նախագահը մակագրւած յուշանւէր յանձնեց ընկեր Սեդայի դստեր՝ ընկեր Անահիտ Աբրահամեանին:
Ընկեր Հարմիկի հրաւէրով մայեստրօ ընկեր Ռազմիկ Օհանեանը ներկայացրեց կոմպոզիտոր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ամփոփ կենսագրականը, ապա ցուցադրւեց ռեժիսոր Բեկթաշ Աբթինի լիամետրաժ ֆիլմը՝ «13 հոկտեմբերի 1937» անւամբ, նւիրւած մայեստրօ Ճգնաւորեանին:
Ֆիլմի աւարտին ելոյթ ունեցաւ ինքը՝ մայեստրօ Ճգնաւորեանը ու ջերմօրէն գնահատւեց՝ ոգեշնչւած ներկաների երկարատեւ ծափողջոյններով, ապա յուշանւէր տրւեց տաղանդաւոր արւեստագէտին: Նշւեց Մայեստրոյի ծննդեան 80-ամեակը, որին յաջորդեց յիշատակի լուսանկարներ ու օրւայ ընդունելութիւնը:

ՀՀ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ կազմակերպւած՝ Ազգային տօներին նւիրւած Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ փառատօնի առաջին փուլում ներկայացւել է շուրջ 1320 աշխատանք, որից շուրջ 170-ը ընտրւել եւ հոկտեմբերի 12-ից սկսեալ մէկ ամիս տեւողութեամբ ցուցադրւում է ՀՀ Գեղագիտութեան ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործութեան թանգարանում:

Երէցների Միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ նոյեմբերի  3-ին «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում տեղի ունեցաւ ցուցահանդէս-վաճառք:Ներկայ էին հայեր  եւ տարբեր երկրներից հրաւիրեալներ:

Ցուցադրւեցին արժէքաւոր աշխատանքներ, շուրջ 150 տարւայ անցեալ ունեցող հայ կանանց ձեռագործեր, որոնք շատ բարձր գնահատւեցին ներկաների կողմից ,նաեւ վաճառւեցին  Նորօրեայ ձեռագործեր:

Ցուցահանդէսի վերջում այցելուները հիւրասիրւեցին տնային թխւածքներով : 

Երէցների Միութեան հերթական միջ վարչական ժողովը տեղի ունեցաւ երեքշաբթի հոկտեմբերի 31-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, Հանրային-Հասարակական, Արհեստից եւ Հանդէս-Ձեռնարկ բաժանմունքների վարչութիւնների ներկայութեամբ:

Երէցների Միութեան վարչութիւնը հանդիպումներ է ունեցել Արւեստից Միութեան վարչութեան հետ մայիսի 15- ին ,Սկաուտական Միութեան Գերագոյն կազմի հետ սեպտեմբերի 25-ին եւ Մարզական Միութեան վարչութեան հետ հոկտեմբերի 23-ին:
Բոլոր հանդիպումներին շեշտադրւել է,որ միասնական աշխատանքներ ունենալ տարբեր բնագաւառներում եւ սերտ համագործակցութիւն ու յարաբերութիւն ընդլայնել :
Համոզւած ենք միմեանց հետ ամուր կապեր հաստատելով կնպաստենք Արարատի բարգաւաճման ու վերելքին:

Երէցների Միութեան «Գրական շրջանակ»-ի հերթական հանդիպումը տեղի ունեցաւ շաբաթ հոկտեմբերի 28-ին մարզաւանում ,  ըստ որոշւած ծրագրի ընթերցւեց Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» պատմւածքը, ապա ներկայացւեց արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանի կեանքը, ընթերցւեց նրա  ինքնակենսագրականը եւ բանաստեղծութիւններից նմուշներ։

Ուրախութեամբ տեղեկացնում ենք ,որ Իրանի կանանց բասկետբոլի Պատանեկան հաւաքականի վերջնական կազմում ընդգրկւած է՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան մարզկուհի՝ ընկեր Փիւնիկ Առաքելեանը:

2017թ.-ի հոկտեմբերի 12-ին  տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան թենիսի բաժանմունքի սեզոնի փակման եզրափակիչ մրցութիւնները, ախոյեանների նւէրների և գնահատականների բաշխման հանդիսութիւնը: