Հինգշաբթի, յունիսի 23-ին, Արարատ Կենտրոնատեղիում, Երևանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնի "Կոկորդիլոս" մոնոներկայացումից առաջ, մանուկները, դերակատար՝ Աղասի Մելքոնեանի օգնութեամբ պատրաստեցին օրիգամի կենդանիներ։
Երևանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնի "Կոկորդիլոսը" մոնոներկայացումը, Արւեստից միութեան վարչութեան հրաւէրով՝ "Արարատ" Կենտրոնատեղիում ընդառաջւեց մեր աշխոյժ մանուկների կողմից։
Կոկորդիլոսը 2022 թւականին Թբիլիսիի պատկան փառատօնում ճանաչւել է տարւայ լաւագոյն մանկական ներկայացում և Աղասի Մելքոնեանը լաւագոյն դերակատար։
Ներկայացումից առաջ երեխաները, դերակատար՝ Աղասի Մելքոնեանի հետ պատրաստեցին կենդանիներ օրիգամիի կերպով ապա Կոմիտաս սրահում մեծ ոգևորութեամբ դիտեցին երազանքների իրականացման հաւատքով և լաւ ընկերներ ունենալու գաղտնիքը թէմայով, մանկական թատրոնը։
Վերջում միասնական լուսանկարներով յաւերժացրին օրւայ գեղեցիկ պահը և դերակատարից, որպէս յիշատակ նւէր ստացան՝
օրիգամի փոքրիկ կոկորդիլոսներ։
Ծնողներն ու բալիկները մեծ բաւարարութեամբ հրաժեշտ տւեցին դահլիճը։
Թւականիս յունիսի 23-ին, Երևանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնի "Կոկորդիլոսը" ներկայացման անձնակազմը "Արարատ" Կազմակերպութեան Արւեստից միութեան վարչութեան երկու ներկայացուցիչներով այցելեցին Ալիք օրաթերթի խմբագրակազմին։
Անձնակազմին ընկերակցում էր Ալբերտ Բէգիջանեանը ով Հայաստանի "Հայֆեստ"-ի և Թբիլիսիի մանկապատանեկան թատերական փառատօնի ներկայացուցիչն է Իրանում։
Կոկորդիլոսը 2022 թւականին Թբիլիսիի պատկան փառատօնում ճանաչւել է տարւայ լաւագոյն մանկական ներկայացում և Աղասի Մելքոնեանը լաւագոյն դերակատար։
Յիշեցնենք, որ "Կոկորդիլոսը" այսօր ներկայացւելու է Արարատ Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում, ժամը 17։30-ին։
Ներկայացումից անմիջապէս յետոյ երեխաները, դերակատար՝ Աղասի Մելքոնեանի հետ մասնակցելու են ձեռքի աշխատանքների։
Սիրելի հանդիսատես երեխաներ,
այսօր շատ հաճելի և յիշարժան պահեր կունենանք միասին։
Կսպասենք բոլորիդ։
Երէցների միութեան, Գրական շրջանակի սոյն տարեշրջանի 10֊րդ հանդիպումը տեղի ունեցաւ հինգշաբթի, յունիսի 9֊ին, Մարզաւանում, ինն ընկերների ներկայութեամբ։
Օրւայ նիւթը վերստին Ալիսիա Կիրակոսեանն էր, որը ծրագրւել է մօտ ժամանակներում ներկայացնել Երէցների հանդիպումին։
* Ընթերցւեց բանաստեղծուհու արւեստի մասին Վահագն Դաւթեանի գրած "Զտարիւն պոէզիա" յօդւածից մի հատւած, նաեւ "Նամակ առ Հայաստան" իսպաներէն բանաստեղծութիւնը Վահագն Դաւթեանի հայերէն թարգմանութեամբ։
Ունկնդրւեց բանաստեղծուհու խօսքերով Ռոբերտ Ամիրխանեանի գրած "Այնպէս ուզում եմ" երգը։
Առկայ հանդիպման այս առիթը բաւական հաճելի ու տպաւորիչ էր բոլոր ընկերների համար։
2022 թւականի սեպտեմբերի 7-ին, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ, Թեհրանում կայանալու է 53-րդ շրջանի Համահայկական խաղերը։
Աշխատանքը սկսւել է մայիսի 9-ից։
Ընդհանուր պատասխանատու է նշանակել ընկ. Նորիկ Մինասեանը,
կեանքի է կոչւել Գործադիր յանձնախումբ
ըստ հետեւեալի
Ընկերներ՝
Նորիկ Մինասեան՝ նախագահ
Մեղմիկ Աբեդեան՝ փոխնախագահ
Ալինա Թադէոսեան՝ քարտուղարութեան եւ գրասենեակի պատ.
Նայիրի Յարութիւնեան՝ նիւթականի պատ.
Էդւին Աւանէսեան՝ խաղերի պատ.
Արմոնդ Միրզախանեան՝ բացման հանդիսութեան պատ.
Արգին Շահբազեան՝ բանակումի պատ.
Մարթին Աղանեան՝ խաղերի Հանրային կապի պատ.
Արթին Մինասեան եւ Լեռնիկ Դանիէլեան՝ Մարզական միութեան վարչութեան կապեր յանձնախմբի հետ
Մասնակցող միութիւնների ներկայացուցիչների հետ Հանդիպումը, կայանալու է ուրբաթ, յունիսի 24-ի, ժամը 11-ին «Արարատ» մարզաւանում:
«Ալիք» օրաթերթում արդէն տպագրւել է Տեղեկանք թիւ 1-ը, որտեղ մատնանշւած է խաղերի թւականը՝ սեպտ. 7-ից 15-ը:
Յանձնախումբը սկզբից զբաղւել է
Իրանի 53-րդ Համահայկական խաղերի Ընդհանուր կանոնագրութեամբ, որը հաստատելուց յետոյ առաջին նամակով յղւել է միութիւններին եւ շրջաններին։
Խաղերը ընթանալու են հետեւեալ մարզաձեւերում՝
Բասկետբոլ, սթրիթբոլ, ֆուտբոլ, ֆուտսալ, Վալիբոլ, թեթեւ ատլետ, թենիս, սեղանի թենիս, ճատրակ, բռնցքամարտ, ժայռամագլցում և առաջին անգամը լինելով տեղի է ունենալու play station-ի մրցութիւններ։
Յանձնախումբը հանդիպումներ է ունենալու Հ.Մ.Ա.Կ.-ի միութիւնների վարչութիւնների հետ, աշխատանքները միասնական և սահուն ընթանալու և համադրութիւնների նպատակով։
Շրջաններից և Մասնաճիւղերից մասնակցող մարզիկների կեցութեան համար նախատեսւած է «Արարատ» մարզաւանը:
Համահայկական խաղերի մասին հետևել մեր յայտարարութիւնները։
Ուրբաթ, մայիսի 13-ին , Արենուշների և Արիների Հատւածների թիւ 1 խմբերը ունեցան 1 օրեայ միասնական արշաւ (غار رودافشان) քարանձաւում: 30 րոպէ քայլագնացութիւնից յետոյ , սկաուտները հասան քարանձաւի մուտքին, այնտեղ ունեցան կրակ վառելու դասարան, կրակը օգտւեցին նախաճաշ պատրաստելու համար այնուհետ աշխատանքը շարունակւեց ժայռամագլցմամբ։