Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

 

 

Ուրբաթ 20 Հոկտեմբերի  2017 թւականին Երէցների Միութեան Արհեստից Բաժանմունքի նախաձեռնութեամբ  Մշակոյթի Շաբաթւայ առիթով տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի մրցոյթ « Խաժակ Արզումանեան» ցուցասրահում :

Մրցոյթին մասնակցել էին  շուրջ  150 հոգի՝

«Էլպիս Ֆերահեան» Ազգային  մանկապարտէզի աշակերտ-ուհիները

«Ակունք» կենտրոնի աշակերտ -ուհիները

«Ն․Գիւլբենկեան» տղայոց դպրոցի աշակերտները

«Գիտունիկ» Հաստատութեան աշակերտ-ուհիները

Շանթ տղայոց տարրական դպրոցի աշակերտները

Ռոստոմ տղայոց տարրական դպրոցի աշակերտները

Թիեդրա Զոհրաբեանի աշակերտ-ուհիները

Էլմա Ղազարեանը  և իր աշակերտ-ուհիները

Սրբոց Վարդանանց Կիրակնօրեայ դասարանի սաները

Հ․Մ․Ա․Կ․Ի  Արւեստից միութեան աշակերտ -ուհիները

Հ․Մ․Ա․Կ․Ի   միութեան Սկաուտները

Անի Միութեան անդամները

Արաքս օրդ.դպրոցի աշակերտները

Թունեան տղ. տարրական դպրոցի աշակերտները 

Թեւանիկ բարեսիրական կենտրոնԵւ քանի անհատներ

 «Խաժակ Արզումանեան» ցուցասրահը լեցուն էր մասնակիցներով, ձեռքի աշխատանքի ուսուցիչներ -վարպետներով, ծնողներով ու նաև միութենականներով :

Գիտունիկ Հաստատութեան  երտասարդ-ուհինեը զբաղեցնում էին մանուկ երեխաներին խաղավայրում, իսկ լողաւազանի շրջափակում նախապէս դասաւորւած էր նստելու յարմարութիւն և մատակարարւում էր յանձնախմբի  միջոցով պատրաստւած  խմորեղէններ  ու  քաղցրեղէններ: Բանուկ էր Երէցների կրպակը, քաֆիշափում մատակարարւում էր թէյ, սուրճ և խմորեղէն ու ճաշ բացօդեայ  խոհանոցում, որից օգտւեցին երեխաները, ծնողներն  ու այցելուները:

Աշխատանքները գնահատելու համար հրաւիրել էին  իրաւարարներ ընկերներ՝ Սերժ Աւագեան ,լուսինէ Յարութիւնեան և հերմինէ Բէգլարեան, որոնք աշխատանքները և ձեռնարկը բարձր գնահատեցին:

Ձեռնարկի վերջում բոլոր մասնակիցներին տրւեց գնահատագիր, իսկ իրաւարարների միջոցով ընտրւեցին լաւագոյն աշխատանքները ու գնահատւեցին նւէրներով: Իրաւարարներին յանձնւեց նւէրներ  առ ի շնորհակալութիւն:

Աշխատանքը աւարտւեց  ժամը 16:00-ին :

Մասնակիցները մեծ գոհունակութեամբ հրաժեշտ տւեցին միմեանց:

Հոկտեմբերի 21-ին , տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ներքին Երդման արարողութիւնը « Սասունցի Դաւիթ» սրահում, որտեղ երդւեցին աւելի քան 100 նորակոչիկ սկաուտներ:
Միջոցառմանը ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ՝ ընկեր Հենրիկ Աբրահամեանը, մասնաճիւղի ընկերները,Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները, մեծ թւով քաւորներ եւ ծնողներ:
Միջոցառումը մեկնարկեց տէրունական աղօթքով այնուհետեւ իւրաքանչիւր խմբի ներկայացուցիչների միջոցով կատարւեց դրօշակների արարողութիւնը և ծածանւեց կազմակերպութեան դրօշը , որի ժամանակ Գայլիկ-Արծւիկների կատարմամբ հնչեց կազմակերպութեան հիմնը ղեկավարութեամբ՝ ընկեր Թէնի Ֆարմանեանի:
Այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ արենուշ՝ Անի Յովսէփեանը ,որտեղ մասնաւորապէս ասեց՝ «Սփիւռքեան պայմաններում, հայապահպանումը եղել ու մնում է առաջնահերթ նպատակ ու կարևոր հանգամանք մեր կեանքում։
Այս կարևոր նպատակի ուղղութեամբ մեծ է դպրոցների և միութիւնների դերը ,որտեղ սերունդները ստանում են հայեցի դաստիարակութիւն և ծանօթանում հայ մշակոյթին,
գիր ու գրականութեան ու հայոց պատմութեան":
Խօսքում ընդգծւեց մարզամշակութային միութիւնների հայապահպանման գործում ունեցած կարևոր դերը ,կարևորեց Սկաուտական միութիւնների նպատակը, որը հէնց հայապահպանութիւնն է:
«Սկաուտները սկսած վաղ հասակից իբրև Գայլիկներ և
Արծւիկներ, ու յետոյ Արի-Արենուշներ, Երէց-Երէցուհիներ կերտում և սովորում են մեր ժողովրդի դարաւոր գոհարները երգ, պար,թատրոն և զուգընթաց դրան, կարգապահութիւն,որը գալիս է մեր երիտասարդութեան ապագան առողջ ու շիտակ երաշխաւորելու» :
Գեղարւեստական բաժնում ասմունքների կատարմամբ հանդէս եկան Արենուշներ՝ Սելիա Սարգսեանը եւ Հազրէ Շահնազարեանը, ազգային երգերով հանդէս եկան Արենուշներ՝ Նանոր Նազարեանը, Մինէ Թահմասեանը եւ Արի՝ Վաչէ Թորոսեանը , ֆիզիքական ցոյցեր կատարեցին Արենուշ՝ Թալին Աշուղեանը եւ Արի՝ Արամազդ Բաբայեանը:

Գեղարւեստական ներկայացումներին և ֆիզիքական ցոյցերին յաջորդեց սկաուտական տողանցքը: Յատկանշական է որ տողանցքին ներկայ էին նաեւ Թաւրիզի մասնաճիւղի սկաուտները:
Երդման կարգը կատարւելուց յետոյ քաւորները հրաւիրւեցին երդւեալների թաշկինակները
բաշխման վեհ պարտականութիւնը կատարելու։
Այնուհետև Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ՝ ընկեր Հենրիկ Աբրահամեանի, Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկեր ՝ Ժանետ Թարվերդեանի եւ Սկաուտապետ՝ Արին Մկրտչեանի միջոցով տրւեցին մի շարք գնահատականներ, աստիճաններ ,պաշտօններ և փոխանցագիրներ:
Ապա ամբիոնի մօտ հրաւիրւեց սկաուտապետը ,որը եզրափակիչ խօսքերով հանդէս եկաւ:
Սկաուտապետը յայտնեց որ՝ «Այսօր ականատես եղանք հայ սկաուտի երդման վեհ արարողութեանը, որում Գայլիկն ու Արծւիկը, Արին ու Արենուշը, երդւեցին իրենց պատւով՝ հաւատարիմ մնալու Աստծուն ազգին եւ հայրենիքին »նա նշեց որ՝ «Անկասկած այսօր ձեր ներկայութիւնը ոգեշնչեց նորակոչ սկաուտներին, որ աւելի հաստատուն լինեն իրենց ընտրած վեհ ճանապարհում»: Սկաուտապետը աւելացրեց ՝«Յուսանք ,որ բոլոր նոր եւ անցեալի երդւած սկաուտները գիտակցելով եւ նաեւ յարգելով իրենց երդումը կը քայլեն հաստատ եւ նպատակասլաց, ծառայելու հայ ազգին»:

Տեղի ունեցաւ Արենուշների հատւածի հերթական դասարանները

Ուրբաթ, հոկտեմբերի 13-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի դասարանները:
Դասարանները նախատեսւած էր հատւածի երկու տարիքային խմբերի համար: Սկաուտները բաժանւելով երկու խմբերի մասնակցեցին ընկ.Սոֆի Ջաղարբէգեանի եւ ընկ.Արէն Քարամեանի դասախօսութեամբ դասարաններին:
Խմբակ 1 եւ աստիճանաւորական մակարդակում կազմւած դասարանի թեման էր՝ «Ինչպէս անձնական րեզիւմէ պատրաստել»: Սկաուտները դասարանի վերջում նաեւ մասնակցեցին կազմակերպւած ազատ զրոյցին, զրոյցի ընթացքում արծարծւեց բազմաթիւ տեսակէտներ սկաուտական աշխատանքների ինչպէս նաեւ հասարակական կեանքի վերաբերեալ: Ընթացքում ընկ.Սոֆին արենուշներին մասնագիտական խորհուրդներ տւեց:
Միւս տարիքային խմբերի համար նախատեսւած դասարանն էր ինքնապաշտպանութիւնը: Արենուշները դասարանի ընթացքում սովորեցին ֆիզիքական վարժութիւններ, որոնց միջոցով կարելի է պաշտպանւել:
Երկու դասարաններն էլ, արենուշների մօտ մեծ ոգեւորութիւն պատճառեց:

Երէցների միութեան  նախաձեռնութեամբ ՝ ուրբաթ 6 հոկտեմբերի , 2017–ին, առաւօտեան  ,Արարատ մարզաւանի Ս.Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ "Մէկ օր բնութեան գրկում'':

Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝«Մշակոյթի տօն»-ի և «Մանուկների համաշխարհային օր»-ւայ  առիթով ,տեղի ունեցաւ  «ՄԱՆԿԱԿՆ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍ» հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-ից 13:00-ը   մարզաւանում :

Ուրբաթ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան նախաձեռնութեամբ ՝Արցախի անկախութեան եւ ՀՀ անկախութեան օրւայ տօնակատարութիւնը:
Ծրագրի սկզբում սկաուտները կատարեցին դրօշակի արարողութիւն, այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկան Արենուշ՝ Անի Յովսէփեանը եւ Արի՝ Վահագն Շահվերդեանը:
Սկաուտները անդրադառնալով Արցախի անկախութեանը յայտնեցին որ. «Անկախութիւնը պատասխանատւութիւն է, քանզի նպատակների իրականացման համար անհրաժեշտ են ջանքեր, զոհողութիւններ և դժւար որոշումների կայացումներ։ Եւ հէնց դա է պատճառը, որ անկախութիւնը այդքան թանկ արժէք ունի մեր՝ սկաուտներիս համար»:
Բացման խօսքում մասնաւորապէս ասւած էր. «Մեր՝ Սկաուտներիս պարտքն է անել ամէն ինչ, որպէսզի վաղւայ օրն էլ աւելի լաւը լինի»:
Միջոցառման աշխատանքների մաս էր կազմում՝ թոկով խաղը, գիտելիքների փոխանցումը որտեղ սկաուտները խմբերի բաժանւելով լսեցին պատասխանատուների բացատրութիւնները Արցախի եւ ՀՀ անկախութեան օրւայ կապակցութեամբ:
Տօնակատարութիւնը ընթացաւ ճոխ հիւրասիրութեամբ, նրանք դէմ չէին նոյնիսկ մի քանի ժամ եւս շարունակել խրախճանքը, որն յագեցած էր երգերով եւ պարերով:
Վերջում սկաուտները միասնաբար ճաշեցին:
5 ժամ տեւողութեամբ տօնակարութիւնը աւարտւեց 14:30-ին:

Հ.Մ. Արարատ Կ.-ի Արւեստից միութեան հրաւէրով, Թեհրան է ժամանել Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ Ռուդոլֆ  Խառատեանը:

Հայ բալետի արտիստ, պարուսոյց եւ նկարիչ Ռուդոլֆ Գուրգէնի Խառատեանը ծնւել է 1947թ.  Երեւանում:

Աւարտել է Երեւանի պարարւեստի ուսումնարանը Մաքսիմ Մարտիրոսեանի արւեստանոցում, այնուհետեւ աւարտել է նաեւ Մոսկւայի թատերական արւեստի ինստիտուտը, մագիստրատուրեայ բաժնում, ստանալով խորէոգրաֆի եւ բեմադրիչի մասնագիտութիւն: Սովորել է ՍանտՊետերսբուրգի Բագանովայի անւան  բալետի ակադեմիայում:

Եղել է Երեւանի Սպենդարիանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող:

Ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարւեստական բաժնի եւ Երեւանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը:

Երկար տարիներ դասաւանդել է Հայաստանում եւ արտերկրում: Նրա  ուսանողները միջազգային բալետային մրցոյթներում դարձել են մեդալակիրներ: Նրա մեծաթիւ ուսանողները այժմ պարում են աշխարհի լաւագոյն բալետային խմբերում:

Ուրախութեամբ յայտնում ենք ,որ յառաջիկայ 10 օրերի ընթացքում Արարատ պարախմբի աշակերտները մասնակցելու են Ռուդոլֆ Խառատեանի գլխաւորութեամբ դասընթացներին:

Շաբաթ սեպտեմբերի 23-ին «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզը մեկնարկեց իր 75-ամեայ գործունէութեան տօնական ծրագրերի շարանը: Միջոցառմանը ելոյթ ունեցան Հ.Մ.«Արարատ» Կ.-ի պարախմբի աշակերտները:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների Միութեան նախաձեռնութեամբ՝ կիրակի 17 սեպտեմբերի 2017 թ.-ին ընթրիք երեկոյի տեսքով նշւեց Տաղաւար տօներից՝ Խաչվերացը, «Արարատ» մարզաւանի Այգեստանում:

Երեկոն յագեցած էր ջերմ, մտերմիկ ու տօնական մթնոլորտով եւ հնչում էր կենդանի երգն ու երաժշտութիւնը, ինչը բարձր տրամադրութիւն էր ապահովում ներկաների մօտ:
Սեղաններին մատուցւում էր նախուտեստ՝ աղցաններ, հաց, պանիր, խաղող եւ օրհնւած ռեհան: Ընթրիքի կողքին ներկաները հիւրասիրւեցին տօնին հարիր՝ աւանդական հարիսայով:
Ուշ գիշերին մասնակիցները բարձր տրամադրութեամբ թողեցին մարզաւանը:

Հ.Մ.Ա.Կ–ի Երէցների Միութեան Վարչութիւն