Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Թենի Աւագեանը ծնւել է 1993 թ. Թեհրանում: Նա աւարտել է Ազատ  համալսարանի Իսպաներէն լեզւի թարգմանութեան և գրականութեան ճիւղը: Փոքր հասակից իր տաղանդը և սէրը թատրոնի ու ասմունքի ասպարէզում դրսևորելով, 2001 թւականից անդամակցել է «Արարատ»Կազմակերպութեան Արւեստից  միութեան  «Շանթ և Շանթիկ»  թատերախմբին  ղեկավարութեամբ պրն. Ռուբիկ Մ. Պետրոսեանի. որի անխնայ ջանքերով օրէցօր աւելանում է նրա սէրը հանդէպ թատրոնի և գրականութեան :Մինչ այժմ նա «Շանթ և Շանթիկ» թատերախմբում մասնակցել է 11 բեմադրութիւնների: «Շանթ և Շանթիկ» թատերախմբի հետ 2010 թւականի Հոկտեմբերին  մասնակցել է Հայաստանի «Նռան Հատիկ» փառատօնին: 2016 թւին մասնակցել է պրն. Գաբրիէլ Թիկիդջեանի թատերական փորձերին :    Միևնոյն ժամանակ  փոքր հասակից ասմունքել է և մասնակցել զանազան մրցոյթների և միջոցառումների ինչպէս՝ 2009 թ. Յուլիսին Հայաստանում օլիմպիադայի, Ազգային զանազան փառատօների, մրցոյթների, Համադպրոցական խաղերի, Ալիք օրաթերթի 80-ամեայ յոբելեանին նւիրւած ասմունքի մրցոյթի, «Էլպիս Ֆեռահեան» ազգ. Մանկապարտէզի 70-ամեակի ձեռնարկի, զանազան յուշերեկոների և գրքի շնորհանդէսների: Ասմունքի  ուսուցման ասպարէզում իր յատուկ դէրն է ունեցել իրանահայ բանաստեղծ և թարգմանիչ՝ Վարանդը:

2016 թւականի Հոկտեմբերին, թատրոնին վերբերւող կայքերում տեսնելով  ռեժիսոր  Աֆրուզ Ֆորուզանդի «Մաֆիա» թատրոնի համար դերասան ընտրելու կոչը՝ մասնակցեց սոյն թեստին և ընտրւեց «Մաֆիա» թատրոնի համար , որը բեմադրւեց 2017թ. փետրւարի 3-ից մինչ Ապրիլի 22-ը «Բառան» թատերասրահում:

Ապրիլի 23-ից միացաւ դերասան և ռեժիսոր Շահաբ Հոսէյնիի «Խոստովանութիւն» (اعتراف) թատրոնին, որի բեմադրութիւնը սկսել է 2017թ. յունիսի 21-ին և շարունակւելու է մինչ Օգոստոսի վերջը «Թէաթրէ Շահր» թատերասրահում: Հարկ է նշել որ Շահաբ Հոսէյնին դիտելով «Մաֆիա» թատրոնը և Թենիի խաղը, նրան ընտրեց իր «Խոստովանութիւն» թատրոնի դերասանների շարքում.

«Խոստովանութիւն»  բեմադրութիւնը նկարահանւել և ցուցադրւել է Ամերիկայի Միացեալ Նահանգների ԼոսԱնջլես քաղաքում (Յուլիսի 16 և 17-ին) և Կանադայում։

 

 

«Թիվալ» կայքէջը  ww.tiwall.com հարցազրոյց է ունեցել Թենիի հետ 2017 թւի Մարտի 6-ին ,որը կարելի է լսել նոյն կայքէջից «Մաֆիա» թատրոնի բաժնում:

* «Մաֆիա» թատրոնի ռեժիսորի և դերակատարների հետ هنر آنلاین -ը հարցազրոյց է ունեցել որը կարելի է կարդալ  http://www.honaronline.ir سه‌شنبه ۶ تیر ۱۳۹۶  27 June 2017 :

Հ.Մ.«Արարատ«Կ.-ի Երէցները նշեցին Արցախի անկախութեան 26 - ամեակը

Երէկ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ընդհանուր հանդիպումը՝ նւիրւած Արցախի անկախութեան 26- ամեակին:
Միջոցառումը տեղի ունեցաւ« Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հինգշաբթի՝ Օգոստոսի 25-ին, տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 3 ևԱրիների հատւածի թիւ4 խմբերի, խմբակ 1-ի միասնական գիշերային աշխատանքը «Դարբանդ» սարում:

Ուրբաթ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի ընդհանուր մարզումները, որի մարզիչն էր Անի Ներսիսեանը:
Մարզիչը դասարանի սկզբում համապարփակ բացատրութիւններ տւեց «body combat» մարզաձեւի վերաբերեալ այնուհետեւ արենուշները անցան մարզումների:
Ընթացքում տեղի ունեցաւ խմբակային, եւ զոյգերով մարզումներ ինչն էլ մեծ խանդավառութեան առիթ դարձաւ:
Ոգեւորւած արենուշները վերջում հաւաքւելով մէկ օղակի շուրջ միասնաբար կանչեցին յատուկ մարզումի կանչ. «առողջ ապրելակերպ, body combat kia » կանչը:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք որ, Մարզական միութեան անդամ ընկեր՝ Արգին Դարբինեանը (Թարինեան) 2017 թւականին տեղի ունեցած Թենիսի 14 տարեկանից վար մրցաշարերում մեծ յաջողութիւնների է արժանացել՝

Չորեքշաբթի Օգոստոսի 30-ի կէսօրից յետոյ ժամը 4:30-ից տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների Միութեան նախաձեռնութեամբ՝կէսօրեայ շրջագայութիւն դէպի «باغ موزه مينياتور تهران», գեղեցիկ և տպաւորիչ այգում ընկերները զբօսնեցին, հիւրասիրւեցին եւ հաճելի պահեր անցկացրին միմեանց հետ:
Վէրջում ընկերները ոգեւորւած եւ բարձր տրամադրութեամբ հրաժեշտ տւեցին մինչ նոր շրջագայութիւն:

 

Արենուշ թիւ 3-ի խմբակ 4-ի բանակում
Օգոստոսի 23-ից 26-ը, տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 3 խմբի խմբակ 4-ի բանակումը, Արարատ մարզաւանում։
Բանակումին մասնակցում էին 11-ից 13 տարեկան, 6 անհատներ։

Հինգշաբթի օգոստոսի 17-ին կայացաւ Կրտսեր հատւածի աստիճանաւորական Գիշերայինը, որին մասնակցում էին կրտսերների բանակումին օժանդակող արիները և արենուշները:
Գիշերայինի աշխատանքների մաս էր կազմում ՝ հետաքրքիր դասարաններ եւ հաճոյական աշխատանքներ, դասարանի թեման էր «Ստեղծագործ լուծումներ խնդիրների համար» Դոկտ. Սալար Արզիդէի դասախօսութեամբ և դասարանի ընթացքում նաև կայացաւ որքշոփ :

Ուրբաթ օգոստոսի 11-ի  առաւօտեան, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ընդհանուր ծնողական ժողովը:

Հանդիպմանը ներկայ էին մեծ թւով ծնողներ, Սկաուտական միութեան սկաուտապետը եւ գերագոյն կազմի անդամները:

Սկզբում սկաուտապետը ժողովականներին ներկայացրեց Սկաուտական միութեան կառոյցը, տեսլականը ,նպատակները եւ մանրամասնութիւններ  աշխատանքներից:

Սկաուտապետը  ընդգծեց որ, «Սկաուտական միութիւնը ցանկանում է հասանելի կապ ունենալ ծնողների հետ, հետեւաբար այդ ուղղութեամբ բազմակողմանի աշխատանքներ է տարւում խմբերի ղեկավարների, թէ՝ գերագոյն կազմի եւ թէ՝ սկաուտապետի միջոցով»:

Այնուհետեւ ծնողներին առիթ տրւեց կազմին ուղելու իրենց յուզող հարցերը:

Վերջում ծնողները իրենց ցանկութիւնը եւ կամքը յայտնեցին Սկաուտական միութեանը, բազմակողմանի միջոցներով օժանդակելու համար:

Ուրբաթ՝ օգոստոսի 18-ին, Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի նախաձեռնութեամբ, Արարատ կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ «Կինօ ժամ» նախագծի հերթական ձեռնարկը: Որի ժամանակ ցուցադրւեց հանրութեան կողմից շատ սպասւած՝ «Կեանք ու կռիւ 2» և «Խոստում» (The promise) ֆիլմերը:
Յատկանշական է, որ կինոցուադրումը ժողորդի կողմից բուռն ընդառաջւեց:
Միջոցառման մաս էր կազում արենուշներ ջանքերով պատրաստւած ճոխ բուֆէն:
Վերջում ներկաները մեծ գոհունակութեամբ թողեցին սրահը։