Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Մի բաղ ունեմ դրախտ ա

Ծաղիկ-ծախկունքի վախտ ա

Շէկ աղջիկ սևուկ տղայ

Էս էլ մի ուրիշ բախտ ա

Ջուր է գնում առւումը

Գիշերը սպասի կալումը

Էրնէկ կը տամ էն օրին

Ինձ տէր կանգնես գեղումը

Հովը փչեց սարիցը

Աղբիւր բխեց քարիցը

Սիրածիս թևը մտայ

Ջուր խմեցինք ակիցը

Հուր ա թափում վերիցը

Վառւեցի քո սէրիցը

Վարդավառին ինձ համար

Ձիւն բեր սարերիցը

Ջաղացս մանի մանի

Քունս անուշ կը տանի

Իմ եարը սարում չոլում

Իմ քունը ո՞նց կը տանի:

Արազ ջրիդ եմ կարօտ

Բլբուլ եմ վարդի կարօտ

Հեռու տեղից շուտ արի

Քաղցր ձէնիդ եմ կարօտ

Զամբիլ եմ լցրել նուշը

Թող ծակի վարդի փուշը

Փունջը կապեմ եարիս տամ

Պաչ անեմ եարիս թուշը

Գիւլում կասեմ կշարեմ

Տոպրակ կածեմ կկարեմ

Երկրէ երկիր ման կը գամ

Քանց քեզ լաւը կճարեմ:

Ծառի տակը հով քամի

Քաքուլդ քամին տանի

Բա դու սարում ու ձորում

Իմ քունը ո՞նց կը տանի:

Թեզ տւած թեզին մեռնեմ

Ման եկած տեղին մեռնեմ

Երեք օրա տեսել չեմ

Նոր ծլած բեղին մեռնեմ: