ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25-ԱՄԵԱԿԸ
Երկուշաբթի, մայիսի 8-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը՝ նւիրւած Շուշիի ազատագրման 25-ամեակին: Սկզբում միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը խօսելով մայիս ամսւայ տօների ու յաղթանակների մասին, յիշատակեց ու շնորհաւորեց Աշխատաւորութեան տօնը՝ մայիս 1-ին, Շուշիի ազատագրումը՝ Մայիսի 9-ին եւ տօների տօն Մայիս 28-ը, որով հիմնադրւեց Հայաստանի Հանրապետութիւնը:
Ուրբաթ մայիսի 5-ի 2017թ.ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ծնողական խնջոյքը:
Միջոցառման նպատակն էր փառաբանելու սկաուտերի՝ ծնողներին, որոնք համարւում են միութեան հիմնասիւները:
Ծրագիրը մեկնարկեց բացման խօսքով այնուհետեւ սկաուտների միջոցով հնչեցին ասմունքներ, երգեր եւ նւագարանների կատարումներ , որոնք ստեղծեցին անմիջական եւ ջերմ մթնոլորտ ինչն էլ մեծ ոգևորութեան առիթ դարձաւ:
Ծրագիրն յագեցած էր ծնողների համար նախատեսւած խաղերով ,որոնց թւում էր՝հրացանաձգութիւնը եւ կապի մրցոյթը:
Խնջոյքը աւարտւեց ճաշկերոյթով, որի ժամանակ ներկաները վայելեցին ընտանեկան միջավայրի մտերմիկ եւ ջերմ մթնոլորտը:
Ուրբաթ, Մայիսի՝ 5-ին Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 2 խումբը հիւրընկալեց Թունեան և Նայիրի դպրոցների առաջին և երկրորդ դասարանցիներին:
Սկաուտական աշխատանքը ընթացաւ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում: Աշխատանքը օժանդակելու էին եկել փորձառու ժամանակի սկաուտները, որոնց աջակցութիւնը սատարեց հատւածի աշխատանքին:
Սկաուտները իրենց նոր ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացրեցին: Օրը յագեցած էր հաճոյական եւ դաստիարակչական աշխատանքներով որոնց թւում էր երգեր, խաղեր, ծեփեգործութիւն եւ դասարան:
Դասարանի թեման էր «Սկաուտիզմ»-ը , որի նպատակն էր՝ նորեկներին ծանօթացնելու սկաուտիզմի գաղափարի եւ պատմութեան հետ : Աշխատանքի պատասխանատուները նախկին սկաուտների օգնութեամբ նորեկներին ներկայացրեցին հայ սկաուտի յատկանիշները: Վերջում սկաուտները հրաժեշտ տւեցին դպրոցականներին ցանկանալով կրկին հանդիպել՝ այս անգամ որպէս սկաուտներ:
Ապրիլի 27 և 28 –ին Սէռաջ մարզադահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի պատանիների և երէցների նահանգային առաջնութեան մրցութիւնները, սոյն մրցութեանը Ասիայի վարկանիշով պատանիների հինգերորդ հորիզոնականն զբաղեցրեց Հ.Մ.Ա.Կ.-ից Էրիկ Սադեղին գրաւելով երրորդ տեղը և Հ.Մ.Ա.Կ.-ից Ադդէ Կրասկեանը գրաւելով երկրորդ տեղը (سر طناب) (սարթանաբ) մրցաձևում
Շնորհաւորում ենք մեր երկու մարզիկներին իրենց յաջողութիւնների համար և ցանկանում նորանոր վերելքներ
Հինգշաբթի ապրիլի 20-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խումբը կազմակերպել էր գիշերային աշխատանք Արարատ «Կենրոնատեղի»-ում, որտեղ անդամները այցելեցին« ՊԱԺԹ» ը , "ՊԱԺԹ" մի սենեակի անուն է նկուղում: 1976-ին արտասահմանից հրաւիրեալ թատերագիր Օննիկ Գանթարճեանի առաջարկով թատերախումբը կոչւեց Պարոնեան Ազգային Ժողովրդական Թատերախումբ (ՊԱԺԹ),թիւ 3 թատերախումբ, նրա մեկնումից յետոյ այդ խումբը ևս յանձնւեց բեմադրիչ Արամայիս Աղամալեանին :Հարկ է յիշել, որ այդ թւականներին կազմակերպութիւնն ունեցել է թւով 4 թատերախմբեր: Արենուշները նաև այցելեցին բեմահարթակի ներքևի բաժինը:
Ապրիլի վերջին ուրբաթը , Արենուշ 3-ի անդամների համար լի էր նորանոր փորձառութիւններով: Նրանք միութեան մէջ առաջին անգամւայ համար լինելով պատկերեցին՝ «Street art»-ը մեծ կտաւի վրայ:
Մարմնամտային խանգարումները ոչ միայն անհատի, այլև հասարակութեան եւ համայնքի խնդիրն է: Մարմնամտային խանգարումներ ունեցող անձինք ունեն սոցիալական ապահովութեան եւ անվտանգութեան, հասարակութեան կողմից ընկալւած լինելու, հաւասար իրաւունքներ ունենալու եւ դրանցից օգտւելու կարիք: Այդ մարդկանց հասարակութիւն ներառելու առաջին եւ ամենակարեւոր նախապայմանը նրանց համար այլ քաղաքացիների հաւասար եւ մատչելի պայմանների ապահովումն է: Հէնց այս պատճառով էլ երէկ՝ մայիսի 5-ի առաւօտեան Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խումբը կազմակերպել էր միասնական աշխատանք «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիների հետ որը տեղի ունեցաւ «Արարատ» մարզաւանում:
Ակունքի՝ «Հաւատայ ինձ ես էլ եմ կարող այն ամէն ինչ որ դու կարող ես» գաղափարախօսութեամբ օժտւած միասնական խումբը մեկնարկեց իր աշխատանքը առաւօտեանը ժամը 9-ին:
Օրւայ սկզբում երկու խմբերը ծանօթացան միմեանց հետ այնուհետեւ,«Ակունք»-ի աշակերտ-ուհի ծանօթացան սկաուտական միութեան աշխատանքների հետ: Արդէն իսկ ընկերներ դարձած խմբերը միասնաբար կարկանդակներ պատրաստեցին որից յետոյ միասնական կամքով նկարեցին կտաւների վրայ: Աշխատանքը ընթացաւ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում վերջում ընկերներ եւ հարազատներ դարձած ակունք-սկաուտ միասնութիւնը հաւաքւելով մէկ օղակի շուրջ միասնաբար բարձրարաձայնեցին՝ «Կեցցէ միասնական աշխատանք» կանչը:
Հինշաբթի՝ 27 ապրիլին, «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ «Երիտասարդական գեղարւեստական երեկոյ»՝ նւիրւած Հայոց Մեծ եղեռնի ոգեկոչման 102-րդ տարելիցին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ:
Ծրագրի սկզբում 3 երգով համագործակցութեամբ հանդէս եկան՝ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հ.Հ.Ը. միութեան «Տաւիղ» երգչախմբերը: Նրանց յաջորդեցին Հ.Մ.Ա.Կ.-ի երիտասարդական գրական խմբի կատարումները եւ պատրաստած կարճ տեսանիւթը: Գրական խումբը իւրաքանչիւր բաժնում ցուցադրելով համապատասխան պատկերներ՝ մի քանի րոպէների ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց հայ ժողովրդի կերտած օրերն ու պատմութիւնը:
Բանաստեղծութիւնները ընտրւած էին Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» եւ իրանահայ բանաստեղծ՝ Վարանդի «Հայկ Դիւցազն» պոէմից:
Ծրագրում պարով բեմ բարձրացան Հ.Մ.Ա.Կ.-ի պարախմբի սաները:
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան համար ուրբաթ, ապրիլի28-ը ընթացաւ ակտիւ: Օրւայ առաջին ժամերին Արենուշների հատւածի համար կազմակերպւել էր երկու մակարտակների դասարաններ: Աստիճանաւորական մակարտակում կազմակերպւած դասարանում դասախօսեց՝ հոգեբան Տկն. Մարիէտ Զարգարեանը ,«Անհատականութեան» թեմայով: Անհատների մակարտակում կազմակերպւել էր՝ Վարիչ Արաջնորդ Մենուա Աւետեանի դասախօսութեամբ «Ինչ է համակարգ»-ը թեման: Երկու դասարանները ընթացաւ ջերմ եւ մտերկիկ մթնոլորտում:
Օրւայ երկրորդ բաժնում սկաուտները, իրենց խմբային աշխատանքները տանելով ստեղծել էին շատ ջերմ եւ հաճելի մթնոլորտ: