Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ստացւած «Ալիք» օրաթերթից:

Ուրբաթ, սեպտեմբերի 2-ի առաւօտուն, ժամը 11-ին, Ս. Թադէի վանքում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի՝ վառւեց Իրանի 48-րդ Համահայկական մարզախաղերի ջահը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ, սեպտեմբերի 13-ին կայանալիք 48-րդ խաղերի բացման հանդիսութեան վառւելիք ջահը, իր բոցը ստանալու է իրանահայ երեք թեմերի հոգեւոր կենտրոններից, որոնցից առաջինը եղաւ հայ ժողովրդի հոգեւոր ծննդավայրը՝ Ս. Թադէն:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ուրբաթ, սեպտեմբերի 2-ի առաւօտուն, ժամը 11-ին, Ս. Թադէի վանքում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի՝ վառւեց Իրանի 48-րդ Համահայկական մարզախաղերի ջահը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ, սեպտեմբերի 13-ին կայանալիք 48-րդ խաղերի բացման հանդիսութեան վառւելիք ջահը, իր բոցը ստանալու է իրանահայ երեք թեմերի հոգեւոր կենտրոններից, որոնցից առաջինը եղաւ հայ ժողովրդի հոգեւոր ծննդավայրը՝ Ս. Թադէն:
Արդարեւ, հանդիսաւոր արարողութեանը ներկայ գտնւելու եւ վառւած ջահը իրենց հետ Թեհրան տանելու համար Թաւրիզ էին ժամանել կազմակերպիչ յանձնախմբի անդամներ՝ Ալինա Թադէոսեանը, Սաքօ Ազիզեանը, Արտոյտ Զոհրաբեանը, Դերիկ Թեքդեանը, Արգին Արիստակէսեանը, Կենտրոնական վարչութիւնից՝ Շերլի Աւետեանը, եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղից՝ Ալէն Գրիգորեանը: Ապա, ընկերակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ տէր եւ տիկին Հենրիկ եւ Սարինէ Աբրահամեանների, խումբը մեկնեց Ս. Թադէի պատմական վանք:
«Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաուտական կազմից հինգ հոգի՝ Միրօ Աբրահամեանը, Սեպուհ Անտոնեանը, Դերիկ Գէորգեանը, Արաբօ Անտոնեանը եւ Գրիգոր Վարդանեանը, կանոնաւոր շարքով, վանքի զանգի ղօղանջի ներքոյ, Սրբազան Հօրը առաջնորդեցին Սուրբ Տաճար, որտեղ կատարւեց Արեւագալի ժամերգութիւն, մասնակցութեամբ Վարդան կիս. սրկ. Տէր-Մարտիրոսեանի:
Տաճարի դասում Արեւագալի ժամերգութիւնից յետոյ, Սրբազան Հայրը մայր խորան բարձրանալով կատարեց Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի «Լո՜յս Արարիչ Լուսոյ» հոգեթով երգը եւ ապա, խորանի կանթեղից վերցնելով բոցը, վառեց 48-րդ Համահայկական խաղերի ջահը եւ յանձնեց Միրօ Աբրահամեանին:
Ապա, Սրբազան Հայրը իր պատգամը յղեց, 13-20 սեպտեմբերին Համահայկական խաղերին մասնակցելու պատրաստւող բոլոր մարզիկ-մարզուհիներին, յաջողութիւն մաղթելով նրանց: Սրբազանը նշեց եզրափակելով իր խօսքը. «Գիտակից է մեր երիտասարդութիւնը, մեր ազգի ապագայի կերտիչը: Բարձրացէք մինչեւ կատարը Արարատի, որտեղ անթեղւած է մեր ժողովրդի յաւերժութիւնը»:
Այնուհետեւ, վառւած ջահը սկաուտական կազմի կողմից տաճարի շուրջբոլորը պտտւեց, մինչ Սրբազան Հայրը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի բարձրաստիճան պատւիրակութեան անդամները վանքի բարձունքից հետեւում էին: Ապա, տաճարի զանգակատան ներքոյ վառւած ջահից վառւեց նաեւ ապակեայ պահպանակով լապտերը, վառւած բոցը մինչեւ Թեհրան տանելու համար:
Պաշտօնական արարողութիւնից յետոյ, վանքի հիւսիսային շրջափակում Շերլի Աւետեանի կողմից հիւրասիրութիւն կատարւեց, որի ընթացքում տեղի ունեցաւ պաշտօնական խօսքերի փոխանակում: Պատւիրակութեան անունից, խաղերի բացման հանդիսութեան պատասխանատու Արտոյտ Զոհրաբեանը երախտագիտութիւն յայտնեց Ատրպատականի Սրբազանի Հօր եւ ազգային իշխանութեանը, համապատասխան բոլոր աշխատանքները համադրելու եւ այս արարողութիւնը կազմակերպելու համար:
Սրբազան Հայրն իր հերթին, գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը եւ կազմակերպիչ յանձնախմբին, տարիների աւանդութիւնը բծախնդրութեամբ շարունակելու, եւ սոյն մարզախաղերի 48-րդը նախապատրաստելու անմնացորդ ճիգի համար. ««Արարատ»-ի դպրոցից շրջանաւարտ եղող հայ պատանին ու երիտասարդը, հայ երէցն ու նւիրեալը, մեզ համար սովորական հայ չէ՛, այլ՝ գիտակից ու ազգանւէր», ասաց Սրբազան Հայրը, եւ իր գնահատանքը յայտնեց պատւիրակութեան ներկայ բոլոր անդամներին:

  Թւականիս սեպտեմբերի 4-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Ողեմպիական խաղերի բացման արարողութիւնը: Սկաուտները սկզբում բոցավառեցին խաղերի  ջահը, ապա ընթացաւ արարողակարգը, Ողեմպիական խաղերը նւիրւեց Սկաուտական միութեան 65- ամեակին:

48 րդ համահայկական խաղերի 3 ջահերից մէկը օրհնւեց Ս.Թադէոս Առաքեալի վանքում , ուրբաթ սեպտեմբեր 2 ին, Ատրպատականի թեմի առաջնորդի ձեռամբ , ջահակիր Թաւրիզի յաջողակ մարզիկ Միրօ Աբրահամեան

«Արարատ»-ի լողի տղայոց  խումբը պատրաստւում  է Համահայկական խաղերի համար:

«Արարատ»-ի օրիորդաց լողի խումբը շարունակում է իր կանոնաւոր փորձերը ու  պատրաստւում  է 48-րդ  Համահայկական խաղերի համար

Թւականիս օգոստոսի 9-ից 12 տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 2 խմբի բանակումը, Ռոբաթ Քարիմ բանակավայրում:

Սկաուտների 4 օրեայ բանակումը նպատակ ունէր նորանոր գիտելիքների եւ ֆիզիքական աշխատանքների զարգացման առիթ հանդիսանալու:

Բանակումը ընթացաւ շատ ակտիւ եւ ուրախ և հայ Արենուշների մտքում տպաւորւեց որպէս դաշտային գերազանց բանակում:

Ուրբաթ օգոստոսի 19, 2016 թ.-ին առաւօտեան ժամը 11-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ 48-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի և Քոյր միութիւնների հետ խորհրդակցական հանդիպում:

  Այսօր օգոստոսի 19-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան «Թաքնւած տաղանդ» նախագծի առաջին փուլը, սկաուտները օրը սկսեցին Հ.Մ.Ա.Կ-ի Կենտրոնատեղիում (Նոբահար), տեղի ունեցաւ բացման արարողութիւն ապա  «Կոմիտաս» սրահում մեկնարկեց նախագիծը արւեստի կատարումներով, այնուհետև սկաուտները տօնեցին Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան 65-ամեակը:

Թւականիս յուլիսի 6-ից 8  տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի բանակումը՝ Արարատ մարզաւանում:

 

 

Թւով 22 մասնակիցներով 3 օրեայ բանակումը ընթացաւ շատ աշխոյժ եւ ուրախ ծառայելով բանակումի նպատակին որն էր՝ եռանդուն եւ ֆիզիքապէս պատրաստ սկուատներ դաստիարակել, նաեւ ծանօթանալ մասնագիտական նշանների(բադջ) hետ:

 

 

Բանակումը լի էր հաճելի ծրագրերով  որոնք էին՝ երգ , ծեփեգործութիւն ու գիտելիքների փոխանցում  նաեւ նորանոր ու եռանդուն խաղերով: Բանակումային օրերի ընթացքում կրտսերները օգտւեցին մարզաւանի լողաւազանից:

 

 

 Բանակումը աւարտւեց խարուկահանդէսով, որին մասնակից Էին նաեւ անհատների ծնողները, Կրտսեր հատւածի մշտական աջակիցները ու նաեւ միութեան գերագոյն կազմը որոնք պատճառ հանդիսացան խարուկահանդէսի հաճելի աւարտին: