Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

Մառինա Աբրահամեանը ծնւել է 1965 թւականին Թեհրանում:
«Արարատ»-ի անդամ է դարձել շուրջ 35 տարիներ արաջ և վերջին 7 տարիներում աշխատել է Մարզական միութեան մէջ որպէս վոլիբոլի խմբի մարզիչ, 2012 թւականին ստացել է մարզչի 3-րդ կարգը, 2014 թւականին ստացել է մարզչի 2-րդ կարգը իսկ 2016 թւականին ստացել է մարզչի առաջին կարգը:
Նա որպէս մարզիչ աշխատել է Թեհրանի զանազան հաւաքականներում ,սակայն միշտ գերագնահատել է մնալ «Արարատ»-ում ու «Արարատ»-ում վոլիբոլի մարզիկ դաստիարակել:
Շնորհաւորում ենք Մառինա Աբրահամեանին իր նւաճման համար ու մաղթում նորանոր վերելքներ:
Արարատի ընտանիքը շնորհաւորում է ընկեր Մառինաին "Մարզչի առաջին կարգ"-ին արժանանալու կապակցութեամբ ու մաղթում նորանոր վերելքներ:

 

 

Տեղեկանք
«Արարատ» տղայոց բասկետբոլի թիւ 1 խումբը Թեհրանի Ա կարգի մրցումների շարանում՝«Իզադեար Ասեման»խմբի հետ երէկ յուլիսի 9-ին մրցեց«Հեյդարնիա» մարզադահլիճում:
Արդիւնք՝
Արարատ 69- 77 Իզադեար Ասեման
Յաջողութիւն ենք մաղթում մեր մարզիկներին յառաջիկայ մրցումներին

Ռիտա Խալատեանը ծնւել է 1967 թ.Մաշհադում:

Մարզանքը սկսել է 12 տարեկանից նախ վոլիբոլ ապա բասկէտբոլ  մարզաճիւղում է մարզւել:

15 տարեկանում ներառւել է Արարատի օր.բասկէտբոլի թիւ 3 խմբում:

1986-7 թ.փոխադրւել է թիւ 1 խումբ, ուր խումբը մասնակցելով Թեհրանի ակումբային մրցումներին առաջնութիւն է շահում:

Այնուհետև հրաւիրւել է "Թեհրանի հաւաքականի խմբում" ուր մասնակցելով  երկրի ախոյեանական մրցումներին թեհրանի հաւաքականը կանգնում է առաջին պատւանդանին:

Ռիտան  4 տարի խաղացել է Թեհրանի  հաւաքականում և նրանից յետոյ հրաւիրւել է Երկրի հաւաքականին:

Նա 1990 թ.ստացել է մարզչի 3-րդ կարգի իրաւունքը ու ստանձնել է Արարատի օր.երիտասարդական խմբի մարզչի հանգամանքը որը տևել է մի քանի տարի:մի առ ժամանակ դադարից յետոյ 2011-ին բասկէտբոլի յանձնախմբի հրաւէրով անդամակցել է յանձնախմբին  ու ընդառաջելով  յանձնախմբի  առաջարկը ստանձնել է սուպեր լիգի խմբի պատասխանատւութիւնը այդ միջոցին մասնակցելով մարզչի 2-րդ կարգի մարզումներին ստացել է 2-րդ կարգը և այժմ 2016թ. յուլիսին արժանացել է մարզչի Առաջին կարգի կոչմանը:

Ռիտան տարիներ է որ մարզչի ու պատասխանատուի հանգամանքներում աշխատում է Արարատում իսկ վերջին 5 տարիներին եղել է երէց օրիորդաց սուփեր լիգ խմբի պատասխանատուն:

Արարատի ընտանիքը շնորհաւորում է ընկեր Ռիտային "Մարզչի առաջին կարգ"-ին արժանանալու կապակցութեամբ ու մաղթում նորանոր վերելքներ:

Արիների հատւածի թիւ 4 խմբի բանակումից պատկերներ «Արարատ» մարզաւանում
յունիսի 30-ից յուլիսի 4-ը

«Արարատեան Գաւաթ»-ի մրցումների արդիւնք`

Հինգշաբթի յունիսի 30-ին

Նայիրի1 2 – 3 Էրեբունի
Նայիրի 2 1- 6 Սիփան

Ուրբաթ յուլիսի 1-ին

Հ.Հ.Ը.Մ. 5 – 6 Աբովեան
Հ.Բ.Ը.Մ. 4 – 1 Արարատ 2

Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական միութեան թենիսի սեզոնի բացման մրցութիւնների աւարտը

Հ.Մ.Ա.Կ. (1) 2 - 5 Սիփան

Հ.Հ.Ը.Մ. 3 - 2 Նայիրի (2)

 

Չորեքշաբթի յունիսի 22-ին Արարատի սկաուտները Հ.Մ.Ը.Մ.-ի բանակավայրում Կիպրոսի հայ սկաուտների հետ աշխոյժ օր անցկացրին, առաւօտեան՝ ծրագրում կատարւեց մարզանք ու ծովում լողալ ապա Դ.խ. Արմէն Այւազեանը դասախօսեց "Ինչպէս գոյատևել դժւարին պայմաններում" թէման, այնուհետև սկաուտները ջրազտման համակարգը սովորեցին ու սարք պատրաստեցին:

 

Սկաուտները հէնց առաջին օրը  տեղափոխւեցին բանակավայր, միասնաբար կահաւորեցին  վայրը եւ կատարեցին բացման արարողութիւնը, նաև տեղի ունեցաւ աւանդական՝  կացնի արարողութիւնը:

 

Սկաուտները հաճելի ժամանակ անցկացրին խարոյկահանդէսի խմբակների, նախապատրաստական աշխատանքի  ընթացքում, նրանք խմբակների բաժանւելով միասնաբար թատրոնների  եւ երգերի կատարումներ պատրաստեցին:

 

Օրւայ երկրորդ կէսում սկաուտների համար նախատեսւել էր ազատ զրոյց՝ «Սկաուտական կեանքի ազդեցութիւնը առօրեայ կեանքում» թեմայով: