Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Յունիսի 1-ին «Օլիմպաւան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան Գործադիր կոմիտէի նիստ

 

 

 

 

Յունիսի 1-ին «Օլիմպաւան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան Գործադիր կոմիտէի նիստ` ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարեանի գլխաւորութեամբ: Օրակարգի հաստատումից յետոյ  քւէարկութեամբ Գործկոմի նոր անդամ է նշանակւել Էդւարդ Բաբախանեանը, ով փոխարինելու է այս պաշտօնում Ալֆրեդ Հաւանին: Նիստի մեկնարկին քննարկւել է «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան կանոնադրութեան փոփոխութիւնների և լրացումների նոր խմբագրութեամբ տարբերակը ու դրա հետ կապւած նիստի մասնակիցների որոշ բանաւոր առաջարկները:

 

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ՝ Իշխան Զաքարեանն առաջարկել է Համահայկական 7-րդ Ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորութեամբ է ընդունւել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկիւնաքարը: Այս որոշումն իրապէս կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփիւռք» եռամիասնութիւնը»,- նշել է պրն.Զաքարեանը:

 

Համահայկական 7-րդ Ամառային խաղերն Արցախում անցկացնելու կարևորութեան և անհրաժեշտութեան մասին ելոյթներ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ՝  Ալբերտ Բոյաջեանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Տէր պետրոսեանը (Բէյրութ, Լիբանան),  Ռոլանդ Շարոյեանը (Երևան), Գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բէյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրէալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Աւստրիա), Ֆրիջ Շարոյեանը (Հալեպ, Սիրիա), Հարութիւն Թահմազեանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդւարդ Բաբախանեանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Աւետիս Թոքաթլեանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարութիւն Հարութիւնեանը (Երևան), ՀԽՀԿ պատւաւոր անդամներ Ալֆրեդ Հաւանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոսեանը (Թեհրան, Իրան), Հրաչ Տէր-Սարգսեանը (Մոնրէալ, Կանադա):

 

Գործադիր կոմիտէի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացւելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապւած խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

 

Համահայկական 7-րդ Ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրւել է քւէարկութեան և անցել միաձայն:

 

Ամփոփելով հարցի քննարկումը պրն. Զաքարեանը շնորհակալութիւն է յայտնել բոլորին և նշել. «Կասկած անգամ չունէի, որ հարցն արժանանալու է Ձեր հաւանութեանը: Սա չափազանց պատւաբեր, յամարձակ և պատմական որոշում է մեր ազգի համար: Դժւարութիւններ և խնդիրներ կլինեն, սակայն  իւրաքանչիւր հարց ունի իր լուծումը»:

 

ՀԽՀԿ գործկոմը որոշում է ընդունել նաև ՀԽՀԿ Գլխաւոր Ասամբելան անցկացնել Արցախում`2017թ. սեպտեմբերի 3-ին:

 

ՀԽՀԿ գործկոմի նիստում քննարկւել է նաև Համահայկական 2-րդ Ձմեռային խաղերի անցկացման հարցը: Արդիւնքում որոշում է կայացւել Համահայկական 2-րդ Ձմեռային խաղերն անցկացնել 2018թ. փետրւարին` Ծաղկաձորում:

 

Նիստի աւարտին ՀԽՀԿ Գործադիր կոմիտէն հանդէս է եկել յայտարարութեամբ. ««Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան Գործադիր կոմիտէն և Համահայկական խաղերի մասնակիցներն իրենց զօրակցութիւնն են յայտնում Արցախի Հանրապետութեանն ու Արցախի ազատ քաղաքացիներին և դատապարտում ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի` նախապէս մշակւած սցենարով սանձազերծած աննախադէպ սադրանքն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Միայն Արցախի Պաշտպանութեան բանակի արհեստավարժ գործողութիւնների շնորհիւ հնարաւոր եղաւ իրավիճակը վերցնել հսկողութեան տակ և լռեցնել թշնամուն:

 

Մեր զօրակցութիւնը գործնական հարթութիւն տեղափոխելու նպատակով էլ որոշում ենք կայացնում Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու մասին: Սա բխում է «Հայաստան-Արցախ-Սփիւռք» եռամիասնութեան ամրապնդմանն ուղղւած մեր հիմնական նպատակից:

 Յուսով ենք` այս որոշումը կը նպաստի հազարաւոր կիլոմետրերի վրայ գտնւող մեր հայրենակիցների և արցախահայութեան միջև ամուր և հարազատական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպէս նաև կստեղծի նոր հնարաւորութիւններ Արցախի տնտեսութեան զարգացման համար»:

Յունիսի  2.ին Հ.Մ.Ա.Կ-.Ի Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի  աշակերտները աշխատանքի պահին 

 

 

 

 

Այսօր մարզաւանում էին Հ.Մ.Ա.Կ.-ի թեթևատլետի մի խումբ վետերան ընկերներ որոնք միասնաբար դաշտում հաւաքւելով վերյիշեցին իրենց մարզական անցեալը

 

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-Ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը , ղեկավարութեամբ օր. Սեւան Աբեդիի,թւականիս հինգշաբթի մայիսի 26-ին ներքին ձեռնարկով հանդէս եկաւ կենտրոնատեղիի «Կոմիտաս»սրահում:
Ելոյթի ընթացքում խումբը ներկայացրեց հայկական ազգային, ժողովրդական և մի քանի օտարալեզու երգեր:
Դահլիճում ներկայ էին երաժշտագէտներ , ղեկավարներ , վարչական ընկերներ և միութենականներ:

2016 թւականի Մայիսի 4,5 և 6-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ժայռամագլցման խումբը, 3 օրով պարապմունքներ անցկացրեց Քերմանշահ քաղաքի մօտ գտնւող «Չալաբէ» շրջանում:

«Չալաբէ»-ն Քերմանշահից 10 Km հեռաւորութեան վրայ գտնւող բնապահպանման կառոյցների միջոցով հսկւող տարածք է, որտեղ բնական ժայռերի մէջ նախատեսւած են 80-ից աւելի ժայռամագլցման ուղիներ, որտեղ ամէն տարի տեղի է ունենում ժայռամագլցման փառատօն:

Պարապմունքներին մասնակցում էին նաև Շիրուդի մարզահամալիրում պարապող 3 մարզիկներ:

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ թւականիս ուրբաթ`մայիսի 13-ին, մարզաւանի «Այգեստան»-ում կազմակերպւել էր նախաճաշ:

Առաւօտեան ժամը 10-ից, կազմակերպութեան անդամների եւ ընկերների ներկայութեամբ սկսւած ծրագիրը շարունակւեց մինչեւ 1:30-ը:

Շուրջ 200 մասնակիցները միասնաբար նախաճաշեցին եւ անցկացրեցին հաճելի ժամեր:

 

Երեքշաբթի մայիսի 10-ին ժամը 7:30-ին  Արարատ մարզաւանի «Շահբազեան»սրահում Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Կասկադ»նախագիծը ունեցաւ իր  ներկայացումը , ներկայ էին մեծ թւով երիտասարդներ:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Շրջագայութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ մայիսի 13-ին տեղի ունեցաւ միօրեայ շրջագայութիւն դէպի Քաշան քաղաք:

Ծրագիրը սկսւեց առաւօտեան  ժամը 6:00- ից և աւարտւեց ժամը 23:00-ին:

42 Երէց և բարեկամ մասնակիցները այցելեցին Քաշանի տեսարժան վայրերը ու Ղամսար-Քաշանի աւանդական գոլաբգիրանը:

Թուռը պարփակում էր յարմարաւէտ հանրակառք,լաւ ճաշարան,հաճելի ընդմիջումներ և հետաքրքիր այցելութիւններ:

Մեծ խանդավառութիւն էր տիրում մասնակիցների մօտ նաև հանրակառքում որտեղ հնչեցին ազգային յեղափոխական երգեր ուրախ պարերով համեմւած:

Մասնակիցները մեծ գոհունակութեամբ միմեանց հրաժեշտ տւեցին:

Հ.Մ.Ա.Կ.-ի  Երէցների միութեան նախաձեռնութեամբ ուրբաթ մայիսի 6-ին տօնւեց Համբարձման ճոխ դաշտահանդեսը ֆուտբոլի դաշտի շրջափակում:

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան Արարատ պարախումբը թւականիս մայիսի 5-ին եւ 6-ին կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, պարախմբի 20 ամեակին նւիրւած բացառիկ ելոյթով հանդէս եկաւ ժամանակակից եւ ժողովրդական պարերի շարանով: Պարախմբի Անսամբլը ղեկավարութեամբ աւագ ուսուցիչ Անահիտ Աւետեանի եւ թիւ մէկ խումբը ղեկավարութեամբ Լինդա Սարգսեանի ներկայացրեցին 21 պարեր որոնք գնահատւեցին հանդիսատեսի բուռն ծափահարութիւններով:

Նշելի է որ մայիսի 6-ի ելոյթը ներկայացւել է պարսիկ կին հանդիսատեսին:

Հ.Մ.Ա.Կ.