Հրատարակութիւն

PDF

Երէցների Լուրեր

Սիրելի ընկերներ՝  Ընկեր Էլպիս Գասպարեանի միջոցով նորոգւեց Տաւուշի մարզի Սարիգիւղ համայնքի մանկապարտէզը և վերջերս կառուցւեց նաև մանկապարտէզի խաղավայրը: Յառաջիկայ կիրակի, յունիսի 4-ին ընկեր Էլպիսը փոքր խմբով այցելեց Սարիգիւղ և հանդիպեց…
Արարատ Կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնած` Համբարձման տօնի առիթով դաշտահանդէսը մեծ խանդավառութեամբ կատարւեց ուրբաթ 26 մայիսի 2017 թ.-ին:Ներկաները Ամառային ընթրիքների շրջափակում վայելեցին զանազան խաղեր,ճոխ ուտեստներ,նւագախմբին ու Dj-ին և ջան գիւլումը:Խանդավառութիւնը տևեց…
Ճամբայ տւէք առաջ գամ Սիրած եարիս բարև տամ Ուխտ եմ արել որ առնեմ Թող տեսնի աշխար ալամ
Մի բաղ ունեմ դրախտ ա Ծաղիկ-ծախկունքի վախտ ա Շէկ աղջիկ սևուկ տղայ Էս էլ մի ուրիշ բախտ ա
Ջուր է գնում առւումը Գիշերը սպասի կալումը Էրնէկ կը տամ էն օրին Ինձ տէր կանգնես գեղումը
Հովը փչեց սարիցը Աղբիւր բխեց քարիցը Սիրածիս թևը մտայ Ջուր խմեցինք ակիցը
Հուր ա թափում վերիցը Վառւեցի քո սէրիցը Վարդավառին ինձ համար Ձիւն բեր սարերիցը
Ջաղացս մանի մանի Քունս անուշ կը տանի Իմ եարը սարում չոլում Իմ քունը ո՞նց կը տանի:
Արազ ջրիդ եմ կարօտ Բլբուլ եմ վարդի կարօտ Հեռու տեղից շուտ արի Քաղցր ձէնիդ եմ կարօտ
Զամբիլ եմ լցրել նուշը Թող ծակի վարդի փուշը Փունջը կապեմ եարիս տամ Պաչ անեմ եարիս թուշը