Երէցների Լուրեր
Խնձոր ունիմ կծածայ Չորս կողմն էրծաթածայ Ախպէրս ուզեց չտւի Ասա եարի ղրկածա:
Արազը հեշտացելա Ճամբէքը կոշտացելա Խաբար արէք իմ նանին Ուզողս շատացելա:
Սրտումս ցանել եմ գարի Աստւած տայ նանաիս բարի Ինձ տւեց ջահէլ եարի Շուշան ու նունուֆար է իմ եարը:
Ռէհան ունիմ լէն տերև Պաչեմ ունքերիդ վերև Սրտիս ցաւին դեղ արա Հէնց դու ըլիս ումր արև:
Հաց եմ թխել մշակին Ետ եմ նստել դօշակին Եարիս հէնց կարօտել եմ Ոնց վարդը մանիշակին: