Հրատարակութիւն

PDF

Սկաուտական Լուրեր

  Ուրբաթ, նոյեմբերի 5-ին կայացաւ երիտասարդական համահաւաք-մոմավռութիւն Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակին «Արարատ»մարզաւանի Սուրբ խաչ Մատուռի շրջափակում, որին մասնակցեցին նաև սկաուտները։
Ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին ամենայն ուրախութեամբ և հաճոյքով վայելեցինք Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի անհատների ներկայութիւնը Արարատում։Կրտսերները իրենց սկաուտական աշխատանքը սկսեցին մարզւելով և մարզախաղով, այնուհետև մասնակցելով դասարանի, սովորեցին սկաուտական սկզբնական և…
Ուրբաթ, նոյեմբերի 5-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանն՝ Արարատ մարզաւանում հանդիպեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան անդամների հետ, որին նաեւ ներկայ էին՝ Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ.…
Ուրբաթ, հոկտեմբերի 29-ին, Արիների Հատւածի Թիւ 2 Խումբը աշխատանք ունեցաւ Արարատ մարզաւանում: Նրանք առաջ մարզւեցին, այնուհետև ունեցան (پنچرگيري)-ի դասարան: Յետոյ զբաղւեցին բէյս բալ խաղով իրենց նախքին անհատ՝ Լէօ Տէր Աւանէսեանի…
Ուրբաթ , Հոկտեմբերի 29-ին Արենուշների հատւածի թիւ 4 խումբը սկզբում ունեցաւ աշխոյժ մարզանքի դասարան և պատրաստեց համեղ եգիպտացորեն(ذرت مکزیکی) օջախի վրայ։ Օրը աւարտեց զւարճալի խաղով:
Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 2 խումբը օնլայն հարթակում կայացրեց սկաուտական թաշկինակի կապի դասարան, որը ջերմ մթնոլորտ և հետաքրքրութիւն առաջացրեց մեր նորակոչիկ Գայլիկ և Արծւիկների մէջ։