Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Յունւար 8-ի 2020 թ.-ի առաւօտեան «Արարատ» մարզաւան այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի ընդհանուր պետ՝ պրն. Քազէմին, Թեհրանի երրորդ մասի քաղաքապետ՝ պրն. Սալիմին, Թեհրանի շրջանի քաղաքապետ՝ պրն. Խանալին և իրենց պատւիրակութիւնը, նոր տարւայ և Սուրբ Ծնունդի տօները շնորհաւորելու առիթով: Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Ընկեր Հարմիկ Զովելեանը և Արարատ թաղամասի քաղխորհրդի ներկայացուցիչները: Մարզաւանը շրջագայելուց յետոյ հիւրընկալւել են Կ. վարչութեան գրասենեակում, եղել են մտքերի և առաջարկութիւնների փոխանակում:

Ապա ՀՀ Վոշոյի հաւաքականին, դիմաւորեցին Կենտրոնական վարչութիւնը։
Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ.Հարմիկ Զովէլեանը մաղթեց նրանց կատարեալ յաջողութիւն և յաղթանակ յառաջիկայ մրցման ընթացքին:

Երեքշաբթի հոկտեմբերի 8-ին Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց սիրելի ընկեր Բաղդիկ Տէր Գրիգորեանին, նա եղել է ժամանակի Սկաուտ, Կենտրոնական վարչութեան նախագահ, Վարիչ մարմնի անդամ և առհասարակ նա պատանի տարիքից մինչ օրս կանգնած է «Արարատ»ի կողքին :
Մտերմիկ զրոյցի ընթացքին խօսւեց օրւայ հարցերի շուրջ և տեղի ունեցաւ մտքերի փոխանակում

Չորեքշաբթի հոկտեմբերի 16-ի 2019թ.-ին «Արարատ» մարզաւան այցելեց Թեհրանի քաղխորհրդի անդամ և մարզանքի բաժնի պետ՝ պրն. Հոջաթ Նազարին: Իրեն դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան անդամներ՝ ընկերներ Ալէքս Կարապետեանը, Ժորժ Աղայեանը և Կենտրոնական վարչութեան վարիչ՝ ընկեր Արա Շահնազարեանը: Մարզաւանի կանաչապատման և մի շարք այլ հարցերի շուրջ եղան մտքերի փոխանակումներ:

Երեքշաբթի, նոյեմբերի 5-ի 2019թ.-ին, տեղի ունեցաւ քաղաքապետարանի առաջին քաղաքամասի պետ պրն.Խանալիի հետ Հանդիպում, որին ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերներ՝ Ալեքս Կարաետեանը,Ժորժ Աղայեանը, Կենտրոնական վարչութեան վարիչ՝ ընկեր Արա Շահնազարեանը նաև Արարատ թաղամասի քաղխուրհրդի անդամներ՝Դարւին Աւագեանը,Ասպետ Նազարեանը և Արէն Պօղոսեանը:
Տեղի ունէցաւ մտքերի փոխանակումներ և առաջարկների քննարկում:

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 75֊ամեակի առիթով Հոգեհանգստեան արարողութիւն Արարատ մարզաւանի Ս.Խաչ մատուռում ի յիշատակ բոլոր ննջեցեալ անդամների


Հայ մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ` ուրբաթ նոյեմբերի 8-ի առաւօտեան ժամը 10։30֊ին մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, 75֊ամեայ Կազմակերպութեան բոլոր ննջեցեալ անդամների յիշատակին, տեղի ունեցաւ մոմավառութիւն եւ խնկարկում։ Արարողութիւնը կատարւեց Սուրբ Մինաս եկեղեցու երգեցիկ խմբի և արժանապատիւ քահանայ տէր Գուրգէն Ներսիսեանի միջոցով։ Այնուհետեւ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովելեանը արտայայտւեց յաւուր
պատշաճի,մատնանշելով ընկերների միութենական պատկանելիութեան գերակայութեան շնորհիւ հարազատ ու մի ընտանիք դասւելու անկեղծ զգացումի առկայութիւնը բոլորիս սրտերում, նա Բարձեալ Աստծուց հայցեց՝ սիրելի ննջեցեալ ընկերների հոգու խաղաղութիւն։
Աւարտին Հանգուցեալների պարագաներն ու ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ։

Նոյեմբերի 12-ի երեկոյեան, Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Հայաստանի պարարւեստի "Բարեկամութիւն" համոյթի տնօրէն՝Արթուր Դանիէլեանին,Գեղարւեստական ղեկավարի օգնական՝Զոհրապ Բակալեանին և Փորձավար՝Անի Մինասեանին։
Հանդիպմանը ներկայ էր՝ Արւեստից միութեան նախագահ Քրիստինէ Արզումանեանը։
Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ ընկ.Ալէքս Կարապետեանը ողջոյնի և բարի գալստեան խօսքեր ուղղեց պարախմբին և ղեկավար կազմին ապա տեղի ունեցաւ մտքերի փոխանակում և զրոյց ներկայ և ապագայ ծրագրերի շարանի կապակցութեամբ։

Երեքշաբթի նոյեբեր 19-ի ժամը 19։00֊ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով «Մաջնունեան» սրահում, կայացաւ շրջանի երկրորդ Միջվարչական հանդիպումը, որտեղ ներկայ էին Երէցների,Արւեստի, Մարզական և Սկաուտական միութիւնների վարչութիւնները, Մարզաւանի և կենտրոնատեղիի Վարիչ մարմինները և Հաշւեքննիչ մարմինը:
Սկզբում Կենտրոնական վարչութիւնը ողջունեց ներկաներին ապա նախագահները զեկուցեցին իրենց անցեալի և ներկայի աշխատանքներն ու ապագայ ծրագրումները։
Այնուհետև Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը 3-ամսեայ աշխատանքների ընդարձակ զեկոյց հաղորդեց ներկաներին և Վերջում պատասխանեց բոլոր հարցումները։
հանդիպումը աւարտւեց ժամը 21։00֊ին:

Ուրբաթ նոյեմբերի 22-ի 2019թ.-ի «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր երախտագիտութեան հաւաք բազում տարիների պաշտօնեայ՝ տկն. Լիդա Միրզախանեանի հանգստի կոչման պատւին:
Վաչիկ Ղարաբէգեան սրահը լեցուն էր սկաուտներով և անդամներով, վարչականներով ու մարմիններով:
Օրւայ խօսքով հանդէս եկաւ «Արարատ» մարզաւանի վարիչ մարմնի նխագահ՝ ընկ. Գևիկ Մկրտչեանը, որը հանգամանօրէն ներկայացրեց սիրելի տկն. Լիդայի բարեմասնութիւնները իր պաշտօնէութեան օրօք: Յանձնւեց գնահատագիր և յիշատակ, այնուհետև Սկաուտական միութեան պատասխանատու խմբ. Սիւնէ Ֆարմանեանը ևս երախտիքի խօսքից յետոյ յանձնեց սկաուտական թաշկինակ և յիշատակ: Վերջում տկն. Լիդան ևս յայտնեց իր խորին շնորհակալութիւնը բոլորին և սկաուտներին անւանելով իր զաւակները մաղթեց յաջողութիւն իսկ «Արարատ»-ին անւանելով իր երկրորդ տունը՝ առ Աստւած հայցեց արևշատութիւն:
Վերջում նախատեսւել էր համեստ ընդունելութիւն:

Շաբաթ 2019 թ. նոյեմբերի 30-ի երեկոյեան Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով «Արարատ» մարզաւանի յարկի տակ ներկայ գտնւեցին համայնքի քոյր միութիւնները՝ Հ.Մ.«Սիփան» Մ., Հ.Մ.Մ. «Նայիրի» Մ., Հ.Մ. «Սարդարապատ» Մ., Հ.Ուս. «Չհարմահալ» Մ., Իրանի Հայ Արհեստաւորների միութիւն, Հայ Հասարակական միութիւն (Հայ Ակումբ):
Սկզբում Արարատ կազմակերպութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովելեանը ողջունեց վարչականներին հրաւէրի ընդառաջման կապակցութեամբ, ապա ներկայացրեց կազմին, այնուհետև նախագահները մի առ մի հանգամանքներով ներկայացրեցին իրենց կազմերին և իրենց միութիւնների աշխատանքների ու յառաջիկայ ծրագրերի շուրջ բացատրութիւններ հաղորդեցին:
Հանդիպման առանցքը կազմեց՝ միութիւնների ներդրումները ծառայեցնել միմեանց համագործակցելու և համատեղ ձեռնարկներ իրագորրծելու նպատակով: Որոշւեց հանդիպումները լինեն յաճախակի հերթաբար քոյր միութիւնների յարկերի տակ:
Եղան մտքերի և առաջադրանքների փոխանակումներ, այնուհետև մտերմիկ զրոյցը շարունակւեց համեստ ընդունելութեան ընթացքին:

Էջ 1, 24-ից