Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

  Մայիս 28-ի, օրւայ բանախօս՝ ընկեր Գէորգ Վարդանի արտայայտած բանախօսութիւնը՝

 

28 Մայիսի տօնակատարութիւն

 «Արարատ» մարզաւան

 28 Մայիս, 2018

 

     «Ձերդ  գերազանցութիւն,  որպէս  Հայաստանի  մայրաքաղաքի  զինւորական հրամանատար`  ողջունում  եմ  ձեր  գալուստը:  Ես  անսահման  երջանիկ  եմ,  որ դարերից յետոյ առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարութեան առջեւ: Այս վայրկեանիս ես հպարտութեամբ դնում եմ սուրս իր պատեանի մէջ եւ դուրս  կը  հանեմ  այն  ժամանակ,  երբ  դուք  հրամայէք  պաշտպանել  մեր  աննման հայրենիքը»:

 

 

 

Հանդիպում

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը սոյն թւականի մայիսի 5-ին հանդիպեց ԱՄՆ-ի Արեւմտեան Շրջանի Հ.Մ.Ը.Մ.-ի «Արարատ» մասնաճիւղի անդամ, նոյն միութեան Կանոնագրային յանձնախմբի նախագահ եւ «Շամլեան» Հայոց դպրոցի Հոգաբարձրութեան նախագահ՝ ընկեր Արմէն Աբրահամեանին: Հարկ է նշել յիշեալը  եղել է ԱՄՆ Արեւմտեան Շրջանի Հ.Մ.Ը.Մ.-ի վարչութեան նախագահ եւ վեց շրջան «Արարատ» մասնաճիւղի նախագահ:

«Արարատ»Մարզաւանի նորակառոյց «Ռոստոմ Ոսկանեան»  համալիրը յարմարեցւեց  Հայաստանից ժամանած ՝«Թաթուլ Ալթունեան»-ի անւան  երգի-պարի անսամբլի մէկ շաբաթեայ բնակութեան համար  :

 

 

 

2018 թւականի ապրիլի 15-ի կիրակի օրը ժամը 19:30-ին «Արարատ»մարզաւանի վերակառուցւած «Մեջնունեան»սրահում Կենտրոնական Վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ կազմակերպութեան հերթական Միջվարչական հանդիպումը ,որի օրակարգն էր՝ միութիւնների,մարմինների ,յանձնախմբերի և Կենտրոնական վարչութեան զեկուցումները նաև եղան մտքերի փոխանակումներ և առաջարկներ յառաջիկայ աշխատանքների համար :

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած ծառատունկը տեղի ունեցաւ համայնքիս գրեթէ ողջ պատասխանատուների նախաձեռնութեամբ:

Ծառատունկին՝ Թ. Հ. Թ. թեմակալ առաջնորդի, Թեմական խորհրդի ատենապետի, ինչպէս նաեւ 100-ամեակի յանձնախմբի ներկայացուցչի կողքին մասնակցեցին Թեմական խորհրդի միւս անդամները, առաջնորդական փոխանորդը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը՝ լիակազմ:

Սրբազան Հօր ձեռամբ հողին ամրացւած առաջին տնկիի մերձաւորութեանը տեղադրւեց նաեւ մի յուշատախտակ՝ 100-ամեակին նւիրւած այս միջոցառման մասին բացատրութեամբ:

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը նման իրադարձութեամբ նշանաւորելու գաղափարը գնահատելով իմաստալից եւ գործի էութեանը համապատասխանող քայլ, Սրբազան Հայրը նշեց, որ արարողութիւնը սկաուտների «Սարդարապատ»-ի կատարմամբ պաշտօնական երանգ ստանալով, իւրաքանչիւրին ստիպեց մտածելու այն մասին, թէ Սարդարապատը կերտողները հայրենիքի ապագայի արմատներն էին ամրացնում հայրենի հողի վրայ:

Իրադարձութեան աշխուժութիւնը շարունակւեց սկաուտական խմբերի անմիջական մասնակցութեամբ, որտեղ իւրաքանչիւր խումբ միասնականութիւնը խորհրդանշող աշխուժութեամբ իր տնկին ամրացրեց հողին:

Ծառատունկը նախաձեռնող պատասխանատուներից մէկն «Ալիք»-ի լրագրողին յայտնեց, որ ծառատունկի արդիւնքում շուրջ երեսուն տնկիներով համալրւեց մարզաւանի կանաչ գօտին, որտեղ քառասուն տարւայ ընթացքում պահպանւել եւ մշակւել են աւելի քան 2 հազար ծառեր, հիմնականում չինարիներ: Նոյն պատասխանատուն յաւելեց նաեւ, որ նախատեսւում է տնկիների քանակը հասցնել 100-ի, որը իրականացւելու է գալիք օրերի ընթացքում:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

Սիրելի հայրենակիցներ
Ուրախութեամբ յայտնում ենք, որ
Բասկետբոլի Ֆեդերացիայի նախագահ՝ դկտ.Ռամին Ահմադի Թաբաթաբայիի հրամանագրով պրն.Վրէժ Աբկարեանը նշանակւեց որպէս ԻԻՀ Բասկետբոլի ֆեդերացիայի իրաւարարների և մրցումների կոմիտէի պատասխանատու:
Հրամանագրում նշւած է՝«Վրէժ Աբկարեան, դուք ձեր կարողութիւնների, փորձառութեան ու մասնագիտական արժանիքների բերումով արժանի էք ստանձնելու այս պատասխանատւութիւնը »:
Հարկ է նշել որ Վրէժ Աբկարեանը նախապէս ևս զբաղեցրել է իրաւարարների կոմիտէի պատասխանատւութիւնը:
Հ.Մ.«Արարատ»Կ.

Սիրելի հայրենակիցներ,
Ուրախութեամբ յայտնում ենք Թալին Թահմասեանի ձեռքբերումը

Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Դկտ.Ռամին Ահմադի Թաբաթաբաիի ,հրամանագրով Թալին Թահմասեանը նշանակւեց ֆեդերացիայի օրդ. բասկետբոլի իրաւարարների և մրցումների բաժնի պատասխանատու :
Թալին Թահմասեանը արդեն մի քանի շրջան է ինչ անդամ է «Արարատ»ի Մարզական միութեան բասկետբոլի յանձնախմբին :
Շնորհաւորում ենք սիրելի Թալինին և մաղթում նորանոր յաջողութիւններ կեանքի բոլոր ասպարէզներում:
Հ.Մ.«Արարատ»Կ.

Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր գնահատման ընթրիք -երեկոյ ,որտեղ հրաւիրւել էին «Արարատ»ի թիւ 1 խումբը և մարզիչներն ու պատասխանատուները:
Երեկոյին ներկայ էր Կենտրոնական վարչութեան կապ ՝ընկեր Արբի Սարգսեանը:
Ընթրիք -երեկոն ,տեղի ունեցաւ շաբաթ փետրւարի 17 թ. ,2018-ին մարզաւանի «Տնակ» ում ,որտեղ ջերմ մթնոլորտում գնահատւեցին թիւ 1 խմբի ֆուտբոլիստները Ասիա վիժն լիգայում իրենց ձեռքբերումների առիթով նաև բարեմաղթանքներ փոխանցւեց յառաջիկայ ( جام حذفی) մրցութիւնների համար: #Ֆուտբոլ

ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈՅ


Երէկ ,ուրբաթ փետրւարի 16 , 2018թ.- ին «Արարատ»Կազմակերպութեան նախաձեռնութեամբ և Հ.Հ դեսպանութեան ընկերակցութեամբ «Արարատ»Կենտրոնատեղիի «Կոմիտաս»սրահում տեղի ունեցաւ Ատրպատականում ու Թեհրանում ազգային հասարակական ազգանւէր գործունէութիւն ծաւալած և Կազմակերպութեան 35-րդ նստաշրջանի Կենտրոնական վարչութեան նախագահ ճրտպ. Ընկեր ՝ Վարուժան Առաքելեանի պատւին կազմակերպւած մեծարման երեկոն։(Մանրամասնութիւնը շուտով)