Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Երէկ երեկոյեան Արարատ մարզաւանում տեղի ունեցաւ
Հայոց Ցեղասպանութեան 107րդ տարելիցը ոգեկոչող յանձնախմբի կենտրոնական ծրագիրը։


 Մարտի 12-ին, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան ընկերների, Վարիչ մարմնի եւ կազմակերպութեան 4 միութիւնների, մասնաւորապէս՝ նոր սերնրդի ներկայացուցիչների՝ սկաուտների մեծաթիւ մասնակցութեամբ տեղի ունեցաւ ծառատնկման միջոցառումը:

Լուսանկարները՝ Ալիք օրաթերթի լուսանկարիչ ՀԱՏԻՍ-ից և  Հանրութեան հետ կապի օժանդակներ՝ Էլին Ղազարեան  և Էմելիա Խուդավերդեան

 

Մարտի 8-ին կայացել է Ազգային Օլիմպիական կոմիտէի 49-րդ նստաշրջանը՝ Սպորտի, երիտասարդութեան հարցերով, նախարար դոկտ. Համիդ Սաջադիի, Ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ՝ դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրիի, ինչպէս նաեւ՝ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանի եւ կոմիտէի այլ անդամների մասնակցութեամբ:

Թանկագի՛ն կանայք,

Ջերմօրէն շնորհաւորում ենք Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրւայ առթիւ:
Մաղթում ենք Ձեզ գարնանային ջերմութիւն եւ յարատեւ յաջողութիւններ: Ցանկանում ենք, որ մշտապէս վայելէք ու տարածէք Ձեզ շրջապատող բոլոր մարդկանց սէրը, հոգատարութիւնն ու նւիրւածութիւնը, եւ ոչ միայն այս օրը, այլ տարւայ բոլոր օրերին:
Մաղթում ենք, որ լինէք երջանիկ եւ սիրով լի, ունենաք աւելի մեծ դերակատարութիւն ազգային, հասարակական, միութենական եւ այլ ոլորտներում:
Առանձնայատուկ յարգանքի խօսքեր ենք յղում մեր հայ ազգի այն կանանց, որոնք պայքարեցին Արցախեան պատերազմում, ցուցաբերեցին հայրենիքի պաշտպանութեան գործում անկրկնելի նւիրում, որոնց սիրելիներն ընկան հերոսաբար:
Սիրելի կանայք՝ մայրեր, քոյրեր, դուստրեր,
Մարտի 8-ը մեզ համար եւս մէկ առիթ է՝ արտայայտելու մեր երախտագիտութիւնը Ձեզ եւ վերահաստատելու մեր պատրաստակամութիւնը՝ անելու աւելին յանուն Ձեր իրաւունքների պաշտպանութեան:
Եւս մէկ անգամ շնորհաւորում ենք բոլորիդ այս գեղեցիկ տօնի առիթով՝ մաղթելով բարձր տրամադրութիւն, ստեղծագործ կեանք, յարատեւ գեղեցկութիւն, յանուն իրաւունքի, մասնագիտական, եւ համընդհանուր յաջողութիւնների անկոտրում կամք եւ նորանոր նախաձեռնութիւններ:


Սիրով՝ Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Կենտրոնական Վարչութիւն