| Թեհրանի
քաղաքապետ
դոկտ. Ղալիբաֆին
ներկայացւեցին
քաղաքապետարանի
3-րդ շրջանի
հայ համայնքի
հարցերը
"Ալիք"
-
Թեհրանի
3-րդ շրջանի
քաղաքապետարանի
նախաձեռնութեամբ
երէկ առաւօտեան
(22.11.2006) կազմակերպւել
էր ծրագիր,
որի ընթացքում
նոյն շրջանի
կրօնական,
մշակութային,
մարզական
եւ հասարակական
հարցերով
զբաղւող
տարբեր կառոյցների
պատասխանատուներ
Թեհրանի
քաղաքապետ
դոկտ. Ղալիբաֆին
ներկայացրին
շրջանի բնակչութեան
կարիքները,
ակնկալիքները
եւ ցայժմ
տարւած աշխատանքները:
Յիշեալ տարածաշրջանին
մաս է կազմում
"Արարատ"
մարզաւանը.
Այդ առիթով
հրաւիրւած
էր նաեւ Հ.Մ.
"Արարատ"
Կազմակերպութեան
կենտրոնական
վարչութեան
նախագահ
Հենրիկ Խալոյեանը,
որին ընկերակցում
էին նաեւ
"Արարատ"
մարզաւանի
պատասխանատուներ:
Հաւաքին
մասնակցողներից
իւրաքանչիւրը
10 րոպէի սահմանում
ներկայացրեց
իր ոլորտին
առընչւող
հարցերը:
Արտայայտւողներից
վերջինն
էր Հենրիկ
Խալոյեանը:
Նա իր ելոյթի
ընթացքում
կարեւորելով
քաղաքապետարանի
դերը՝ հասարակական
հարցերը
եւ քաղաքի
խնդիրները
կարգաւորելու
խնդրում,
ասաց. "Հայերը
որպէս Իրանի
քաղաքակիցներ՝
պատրաստ
են միշտ համագործակցել
երկրի բարեկարգման
գործին եւ
նման համագործակցութեան
լաւագոյն
օրինակն
է Թեհրանի
Թաղային
խորհուրդներին
մեծ թւով
հայերի մասնակցութիւնը":
Նա ապա հակիրճ
բացատրութիւններ
տալով Հ.Մ.
"Արարատ"
Կազմակերպութեան
պատմականի
մասին՝ անդրադարձաւ
թեհրանահայ
տարբեր մարզա-մշակութային
միութիւնների
կարեւոր
դերին՝ երիտասարդ
սերնդին
դաստիարակելու
գործում:
Նաեւ դրւատանքով
խօսեց Թեհրանի
քաղաքապետի
եւ յարակից
շրջանների
քաղաքապետարանների
տածած ուշադրութեան
մասին՝ հայկական
կենտրոնների
եւ միութիւնների
նկատմամբ:
Պրն. Խալոյեանը
ապա բեմ հրաւիրեց
Թեհրանի
քաղաքապետ
դոկտ. Ղալիբաֆին
եւ նրան նւիրեց
Հ.Մ.Ա.Կ.-ի կողմից
պատրաստւած
պատւոյ գիրը:
Վերջում
ելոյթ ունեցաւ
դոկտ. Ղալիբաֆը,
որը թւարկեց
այն բոլոր
աշխատանքները,
որոնք իրականացրել
եւ մօտ ապագայում
իրականացնելու
է քաղաքապետարանը՝
Թեհրանի
տարբեր շրջանների
քաղաքապետարանների
եւ ժողովրդի
համագործակցութեամբ:
Մարզաւանի
ասֆալտապատում
Թեհրանի
3-րդ շրջանի
քաղաքապետարանի
կողմից, նոյեմբերի
վերջին շաբաթւայ
ընթացքում՝
ասֆալթապատւեց
"Արարատ"
Մարզաւանի
կառատունը,
փողոցները
եւ տարբեր
բաժինները:
|