|
Հանդիպում
Իրանի Օլիմպիական
Ազգային
Կոմիտէի
նախագահ՝
Դոկտ. Ղարախանլուի
հետ
2007 թւականի
մարտի 3-ի առաւօտեան,
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական
Վարչութեան
նախագահ՝
ընկեր Էդւարդ
Բաբախանեանը,
նոյն կազմի
անդամ՝ ընկեր
Սերոժ Մատթէոսեանը
եւ Կենտրոնական
Վարչութեան
գործավար՝
պրն. Վովա
Յովսէփեանը,
Իրանի Օլիմպիական
Ազգային
Կոմիտէում
հանդիպում
ունեցան
Կոմիտէի
նախագահ՝
դոկտ. Ռեզա
Ղարախանլուի
հետ:
Ջերմ ու
հարազատ
մթնոլորտում
խօսակցութիւն
ծաւալւեց
Հայաստանի
Համահայկական
Խաղերին
Իրանից մարզական
խմբերի մասնակցութեան,
Իրանի Համահայկական
Խաղերին
արտասահմանից
մարզական
խմբեր հրաւիրելու
եւ Օլիմպիական
Ազգային
Կոմիտէի
մարզական
հնարաւորութիւններից
օգտւելու
հարցերի
մասին:
Դոկտ. Ղարախանլուն
խոստացաւ
օժանդակել
արծարծւած
հարցերի
գծով, միաժամանակ
յոյս յայտնելով,
որ "Արարատ"-ը
վերագտնի
իր անցեալի
մարզական
փառքը: Երկուստեք
շեշտ դրւեց
փոխադարձ
կապերը սերտացնելու
եւ առաւել
համագործակցելու
շուրջ: |