Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական Միութիւնը Գնահատեց արժանաւորներին
 

Չորեքշաբթի դեկտեմբերի 20-ին, Մարզաւանի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում տեղի ունեցաւ Մարզական Միութեան նախաձեռնած գնահատական երեկոն:

Ձեռնարկին ներկայ էին Մարզական Միութեան յանձնախմբերի անդամները, Կենտրոնական Վարչութեան եւ Մարզաւանի Վարիչ Մարմնի ներկայացուցիչները, 2005-ին Աթէնքում կայացած համա-Հ.Մ.Ը.Մ.-ական մրցութիւններին մասնակցող բասկետբոլի եւ լողի օրիորդաց եւ տղայոց խմբերի մարզիկները, մարզիչներն ու պատասխանատուները եւ 2006 թւին Լեռնային Ղարաբաղում կայացած սեղանի թենիսի մրցութիւններին մասնակցած եւ յաջողութիւն շահած մարզիկները:

Երեկոյի ըմթացքում ցուցադրւեցին՝ Հ.Մ.Ա.Կ.ի  գործունէութիւնը ներկայացնող մի ֆիլմ եւ Աթենքի ճամբորդութեան նկարները: Այնուհետեւ, պատկան կազմակերպիչ յանձնախմբի կողմից տրւած վկայագրերով, գնահատւեցին Աթենքի մրցութիւններին մասնակցած բոլոր մարզիկ-ուհիները, մարզիչներն ու   պատասխանատուները: Ապա, ոսկէդրամով գնահատւեցին 2005-2006 թւականին Իրանի Ազգային հաւաքականներին մաս կազմած ընկերներ՝ Թալին Աբրահամեանը եւ Անի Նազարեանը՝ թենիս, Մոնիքա Մուղերեանը, Էդնա Իսայեանը եւ Նարէ Արտաշեանը՝ բասկետբոլ, Համլեթ Թումանեանը՝ ճատրակ, Արամէ Աղազարեան՝ լող մարզաճիւղերում. նաեւ Արա Սուքիասեսնը, որը Թենիսի Համաշխարհային Ֆեդերացիայի կողմից, որպէս թենիսի համաշխարհային իրաւարար մասնակցեց Դոհայի Ասիական մրցութիւններին:

Մարզական Միութեան յատուկ հիւրերն էին ընկերներ՝ Ռուբիկ Ասատրեանը, Ալֆրէդ Հաւանը եւ Շուշիկ Ստեփանեանը, որոնք օժանդակել էին խմբին,  Աթենքի ճամբորդութեան վիզաների եւ տոմսերի դասաւորման մէջ:

Երեկոն աւարտւեց մտերմիկ զրոյցներով  եւ փոքրիկ      հիւրասիրու- թեամբ, որի ընթացքում ցրւում էր հայկական երաժշտութիւն:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .