| Հայաստանի
գրողների
եւ մտաւորականների
պատւիրակութիւնը
՝ "Արարատ"-ում
Շաբաթ
2006 թւի նոյեմբերի
25-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի
եւ Իրանահայ
Գրողների
Միութեան
նախաձեռնութեամբ,
առիթ էր տրւած
հասարակութեանը,
Մարզաւանի
Շահբազեան
սրահում
հանդիպելու
պետական
հրաւէրով
Իրան ժամանած
Հայաստանի
մի խումբ
գրողների
եւ մտաւորականների
հետ:
Պատւիրակութիւնը
հրաւիրել
էր Իրանի
"Պարսկերէն
լեզւի տարածման
կենտրոն"-ի
եւ Իսֆահանի
համալսարանի
կողմից, որը
մասնակցել
էր նոյն համալսարանում
կազմակերպւած
"Իրան-
Հայաստան
գրական-մշակութային
կամուրջ"
երկրորդ
սեմինարին:
Առաջինը
կայացել
էր երկու
տարի առաջ՝
Հայաստանում:
Հայաստանի
կողմում
աշխատանքը
կազմակերպում
են՝ Հայաստանի
Գրողների
Միութիւնը
եւ Արտասահմանեան
երկրների
հետ մշակութային
համագործակցութեան
հայկական-հասարակական
կազմակերպութիւնը
(Աօքս):
Պատւիրակութիւնը
գլխաւորում
էր Հայաստանի
Գրողների
Միութեան
նախագահ,
արձակագիր՝
Լեւոն Անանեանը.
միւս
անդամներն
էին՝ Հայաստանի
Գրողների
Միութեան
քարտուղար,
Հայաստանի
հանրապետութիւնում
Իրանի մշակութային
"Միհր" Հանդէսի
գլխաւոր
խմբագիր,
բանաստեղծ՝
Յովհաննէս
Գրիգորեանը,
Մշակոյթի
հայկական
հիմնադրամի
նախագահ,
բանաստեղծ՝
Արեւշատ
Աւագեանը,
"Աօքս"-ի պատասխանատու
քարտուղար՝
Աննա Էգիպեանը,
Հայաստանի
Գիտութիւնների
Ազգային
Ակադեմիայի
լեզւի ինստիտուտի
տնօրէն, գիտութիւնների
դոկտոր, լեզւաբան՝
Լաւրենտի
Յովհաննիսեանը,
Հրաչեայ
Աճառեանի
անւան համալսարանի
արեւելագիտութեան
բաժնի դեկան,
իրանագէտ՝
Վրէժ Փարսադանեանը
եւ թարգմանչուհի
Աշխէն Մակարեանը:
"Արարատ"-ում
կազմակերպւած
հանդիպմանը,
ներկայ էին
թեհրանահայ
համայնքի
գրասէր հասարակութեան
մի զգալի
մասը, Իրանահայ
Գրողների
Միութեան
եւ Հ.Մ.Ա.Կ.-ի
վարչութիւնները
եւ անդամներից:
Յարգելի
հիւրերը
խօսեցին
իրենց ճամբորդութեան
եւ կայացած
սեմինարի
մասին այն
գնահատելով
բարձրորակ
եւ արդիւնաւէտ
եւ պատասխանեցին
ներկաների
զանազան
հարցերին:
Վերջում
պատւիրակութիւնը
եւ Իրանահայ
Գրողների
Միութեան
Վարչութիւնը
մտերմիկ մթնոլորտում,
ընթրիքի հիւրը
եղան Հ.Մ.Ա.Կ.-ի
Կենտրոնական
Վարչութեան: |