Լեռնաստանի համաշխարհային օրւայ տօնակատարութիւն՝

"Կոմիտաս" սրահում

Իրանի Լեռնագնացութեան միութեան եւ Հ.Մ.Ա.Կ.-ի "Արարատ" Կազմակերպութեան նախաձեռնութեամբ, դեկտեմբերի 11-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում, մեծ թւով հայ ու պարսիկ լեռնագնացների ներկայութեամբ, նշւեց Լեռնաստանի համաշխարհային օրը:

Բացման խօսքն ասաց եւ հաղորդավարութիւնը կատարեց Կազմակերպութեանս անդամ լեռնագնաց՝ Սուրիկ Ստեփանեանը: Օրւայ առթիւ իրենց արտայայտութիւններն ունեցան պարսիկ վաստակաւոր լեռնագնացներ եւ ընթերցւեց ՄԱԿ-ի FAO Կազմակերպութեան պատգամը: Ցուցադրւեց 1954 թւականին Ալամքուհի շրջանում զոհւած իրանահայ լեռնագնաց Ֆելիքս Մնացականեանի յուղարկաւորութեան տեսաժապաւէնը:

"Հաֆթ գոհար" ընկերութեան կողմից, նոյն ընկերութեան արտադրած լեռնագնացական կացինները նւիրւեցին Հ.Մ. "Արարատ" Կազմակերպութեան:

Իրանահայ դաշնակահարուհի՝ Ռեբեկա Աշուղեանը կատարեց Առնօ Բաբաջանեանի "Էքսպրոմտ" եւ Շոպէնի "Նոկտիւռն" կտորները եւ իր յօրինած "Արագածի սուիտ"-ը՝ սրնգի ընկերակցութեամբ:

Վերջում ընթերցւեց արտասահմանում բնակւող Իրանի առաջին լեռնագնացութեան մարզիչ՝ 83-ամեայ Քազեմ Գիլանփուրի պատգամը եւ նրան շնորհւեց Իրանի Լեռնագնացութեան միութեան պատւոյ անդամի կոչումը:

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .