|
Սրբոյ Խաչի տօնի (Խաչվերաց)
արարողութիւն՝
"Արարատ" Մարզաւանի Ս. Խաչ
Մատուռում
Կիրակի սեպտեմբերի 16-ին, կէսօրից յետոյ
ժամը 4:00-ին, "Արարատ" Մարզաւանի Սուրբ Խաչ Մատուռում
մատուցւեց Ս. Պատարագ Սրբոյ Խաչի տօնի (Խաչվերաց) առիթով:
Պատարագիչն էր՝ Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, որին ներկայ
էին Կազմակերպութեանս անդամներից եւ հասարակութիւնից շուրջ
600 հոգի:
Յաւարտ Սուրբ Պատարագի՝ տեղի ունեցաւ
անդաստանի արարողութիւն եւ աւանդական ռեհանօրհնէք, եւ
վերջում Տ. Վարազդատ Աւագ քհնյ. Տէրտէրեանը քարոզ
ներկայացրեց եւ ապա բոլոր ներկաները հիւրասիրւեցին:
Ծրագիրը աւարտւեց ժամը 6:00-ին: |