Շահէն Սարգսեանին նւիրւած գրքի շնորհանդէսը՝

"Կոմիտաս" սրահում

Դեկտեմբերի 3-ին, Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ եւ "Հուսկ" հաստատութեան համագործակցութեամբ, կենտրոնատեղիի "Կոմիտաս" սարհում տեղի ունեցաւ Ջամշիդ Լայեղի գլխաւորութեամբ եւ Ղոլամհոսէյն Դոլաթաբադիի ու Մինա Ռահմաթիի համահեղինակութեամբ լոյս տեսած՝ "Իրանի նորագոյն թատրոնի հիմնադիր՝ Շահէն Սարգսեան" պարսկերէն գրքի շնորհանդէսը, որին ներկայ էին հայ եւ պարսիկ արւեստագէտներ եւ գրասէր հասարակութիւն:

Նախ հաղորդավար՝ Արտոյտ Զոհրաբեանը հակիրճ խօսքով բացումը կատարեց ծրագրի եւ բէմ հրաւիրեց Վարուժ Սուրէնեանին, որը ներկայացրեց Սարգսեանի կենսագրական գծերը: Ապա բէմ հրաւիրւեց գրքի խմբագրող եւ Թեհրան համալսարանի արւեստի ֆակուլտետի դասախօս՝ Ալի Աքբար Ալիզադը, որը վերլուծեց գիրքը եւ բարձր գնահատեց համահեղինակների աշխատանքը: Այնուհետեւ Լիդա Բերբերեանը յուշեր պատմելով Սարգսեանից անդրադարձաւ նրա երաժշտական նախասիրութիւններին, որից յետոյ դաշնամուրային ելոյթ ունեցաւ Ամիրհոսէյն Իզադին՝ կատարելով սոյն գրքի բովանդակութիւնից ներշնչւած հեղինակային մի կտոր:

Բէմ բարձրանալով յուշեր պատմեցին եւ գնահատեցին Շահէն Սարգսեանի կատարած աշխատանքը դրամատուրգ՝ Աքբար Ռադին եւ Միշա Հայրապետեանը:

Վերջում հերթաբար արտայայտւեցին գրքի համահեղինակները, որից յետոյ Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ՝ Հենրիկ Խալոյեանը բէմ բարձրանալով եւ շնորհաւորելով գրքի հրատարակումը հրաւիրեց նաեւ "Հուսկ" հաստատութեան ներկայացուցիչ՝ Ռուբիկ Աղաջանեանին, որի ընկերակցութեամբ  համահեղինակներին յանձնեց Հ.Մ.Ա.Կ.-ի յուշանւէրները:

Ծրագրի պաշտօնական բաժնի աւարտից յետոյ նախասրահում կազմակերպւել էր թեթեւ ընդունելութիւն, որի ընթացքում վաճառւում էր նաեւ գիրքը:

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .