| Հ.Մ.Ա.Կ.-ի
Թաւրիզի
Մասնաճիւղ
Մարզական
բաժանմունք
Հ.Մ.Ա.Կ.-ի
Թաւրիզի
Մասնաճիւղի
Մարզական
բաժանմունքի
մարզիկ-ուհիները
այս տարի
եւս իրենց
մասնակցութիւնը
բերեցին
Արցախի նախագահական
գաւաթի 4-րդ
շրջանի սեղանի
թենիսի մրցութիւններին,
որը կայացաւ
հոկտեմբեր
6-ից 9-ը, Ստեփանակերտում:
Ապա
խումբը ուղեւորւելով
Երեւան՝
հոկտեմբերի
10-ից 12-ի ընթացքում
մասնակցեց
Սպարտակ
ակումբի
կազմակերպած
սեղանի թենիսի
մրցութիւններին:
Միութեանս
խումբը կազմում
էին՝
Հենրիկ
Աբրահամեան
Հրայր
Համբարձումեան
Թոմիկ
Միսակեան
Նայիրի
Սալմասեան
Սեւանա
Դանղեան
Օրիորդաց
պատասխանատուն՝
էր ընկեր
Սաթիկ Աբրահամեան
– Աւագեանը:
Հ.Մ.Ա.Կ.-ի
Թաւրիզի
Մասնաճիւղի
մարզական
բաժանմունքը
այս տարի
եւս իր մասնակցութիւնը
բերեց "Ջամէ
Ռամազան"
բասկետբոլի
երիտասարդական
մրցութիւններին,
որի ընթացքում
միութեանս
բասկետբոլի
երիտասարդական
խումբը գրաւեց
3-րդ տեղը, իսկ
երէց խումբը
հասնելով
եզրափակիչ
փուլ՝ 2-րդ
հանդիսացաւ:
Սկաուտական
բաժանմունք
-
Հ.Մ.Ա.Կ.-ի
Թաւրիզի
Մասնաճիւղի
Սկաուտական
բաժանմունքի
արի-արենուշների
հատւածի
անդամները՝
ուրբաթ նոյեմբերի
3-ին,
այցելեցին
Թաւրիզի
4-րդ միջազգային
գրքի ցուցահանդէսին:
-
Հ.Մ.Ա.Կ.-ի
Թաւրիզի
Մասնաճիւղի
Սկաուտական
բաժանմունքի
նախաձեռնութեամբ՝
հինգշաբթի
նոյեմբերի
23-ի
երեկոյեան,
միութեանս
հաւաքատեղիում
կազմակերպւեց
երիտասարդական
ուրախ ժամանց:
Երէց
բաժանմունք
Հ.Մ.Ա.Կ.-ի
Թաւրիզի
Մասնաճիւղի
Երէց
բաժանմունքի
նախաձեռնութեամբ՝
ուրբաթ
նոյեմբերի
3-ին, միութեանս
հաւաքատեղիում
ցուցադրւեց
Լոս Անջլեսի
Հ.Մ.Ը.Մ.-ի Գլենդելի
Արարատ մասնաճիւղի
վարչութեան
նախաձեռնած
"Ջան-Թաւրիզ"
ուրախ երեկոյի
տեսաերիզը,
միութենականների
ներկայութեամբ: |