|
Մշակոյթի
օրը եւ
Հայ
տառերի
գիւտի 1600
ամեակի
նշումը
Ուրմիայում
Հովանաւորութեամբ
Ատրպատականի
Հայոց
Թեմի
Առաջնորդ
Գերաշնորհ՝
Նշան Եպս.
Թօփուզեանին
եւ
նախագահութեամբ
Ուրմիոյ
Հոգեւոր
Հովիւ
Հոգեշնորհ՝
Անանիա
Աբղ.
Գուճանեանին,
ուրբաթ 24,
նոյեմբեր
2006-ի
երեկոյեան
ժամը 5:30-ին,
Հ.Մ.Ա.Կ.-ի
Ուրմիոյ
կրտսեր
բաժանմունքի
նախաձեռնութեամբ,
Ուրմիոյ
ազգային
"Արամ
Մանուկեան"
սրահում
տեղի
ունեցաւ
Մշակոյթի
Շաբաթւայ
եւ Հայ
Գրերի
Գիւտի 1600
ամեակին
նւիրւած
գեղարւեստական
ձեռնարկ,
որին
ներկայ
էին
Ուրմիոյ
Գործակալական
Խորհրդի
ներկայացուցիչներ,
Արարատական
հին թէ
նոր
անդամներ,
ինչպէս
նաեւ հոծ
թւով
հայրենասէրներ:
Ձեռնարկի
բացումը
կատարեց
Ուրմիոյ
Արարատի
նախագահ՝
ընկ.
Գառնիկ
Յարութիւնեանը,
որը իր
խօսքի
մէջ
բարձր
գնահատեց
ներկայ
ժողովուրդին,
որ եկել
են
քաջալերելու
իրենց
զաւակներին
եւ
արժանաւորելու
հայ
մշակոյթը:
Ապա
ելոյթ
ունեցաւ
կրտսեր
բաժանմունքի
"Արեւիկ"
երգչախումբը՝
ազգային
երգերով,
ապա
հայկական
պարերով
հանդէս
եկան
կրտսեր
անդամների
մի խումբ,
որից
յետոյ
դարձեալ
կրտսեր
բաժանմունքի
այս
անգամ "Գարուն"
խմբի
կատարողութեամբ
բեմադրւեց
"Քէֆ
անողին
քէֆ չի
պակսի"
թատրոնը:
Ձեռնարկը
աւարտւեց
Ուրմիոյ
Հովիւ
Հոգեշնորհ՝
Անանիա
Աբղ.
Գուճանեանի
միջոցով: |