|
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների
Միութեան Նոր տարւայ տարեկան վաճառք
Հինգշաբթի նոյեմբերի 30 եւ ուրբաթ
դեկտեմբերի 1-ին, առաւօտեան ժամը 10-ից մինչեւ երեկոյ,
տեղի ունեցաւ Երէցների Միութեան Նոր տարւայ տարեկան
վաճառքը`
Արարատ Մարզաւանի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում:
Վաճառքին մասնակցել էին 86 կրպակ. անհատականնէրից բացի
կրպակներ ունէին Էլպիս Ֆերահեան Մանկապարտէզը, Արաքս, Շանթ
եւ Ռոստոմ տղայոց դպրոցները: Հիւրաբար մասնակցում էին նաեւ
«Ակունք», «Մեհրփուր» եւ «Դահէշփուր» բարեգործական
կենտրոնները նաեւ Կարմիր խաչը (Հայաստանից): |