Հ.Մ.Ա.Կ.-ի
Երէցների
Միութեան
41-ամեակի
տօնակատարութիւն
Հ.Մ.Ա.Կ.-ի
Երէցների
Միութեան
հիմնադրութեան
41 ամեակի առիթով,
2005-ի դեկտ. 4-ի
երեկոյեան
մարզաւանի
<Վաչիկ Ղարաբէգեան>
սրահում, կազմակերպւել
էր տօնակատարութիւն:
Ձեռնարկին
հրաւիրւել
էին Երէցների
միութեան
հիմնադիր
անդամներ,
Կենտրոնական
Վարչութեան
անդամները,
միութիւնների
վարչութիւններից
ընկերներ:
Երէցների
միութեան
վարչութիւնը
որոշել էր
2005-ի ընթացքում
որեւէ միջոցով
նշել միութեան
կազմաւորումը
, որը տարիներից
ի վեր տեղի
չէր ունեցել:
Այս նպատակով
կեանքի էր
կոչւել յանձնախումբ
եւ աշխատանքի
պատասխանատու
նշանակւել՝
ընկեր Նելլա
Ղարիբեանը:
Նշանակւած
յանձնախումբը
բաղկացած
էր հետեւեալ
ընկերներից՝
Տիգրան Սուքիասեան,
Սեդա Սարգսեան,
Արմինէ Նազարեան,
Անահիտ Աբրահամեան:
Օրւայ առիթով
պատրաստւած
էր բրուշուր,
որը պարունակում
էր ոչ միայն
երեկոյի յայտագիրը,
այլ Երէցների
միութեան
կազմաւորումն
ու պատմական
անցեալը:
Երեկոն բացւած
համարեց երէցների
վարչութեան
փոխ նախագահ՝
ընկեր Հարմիկ
Զովէլեանը,
որից յետոյ
ընկեր Արմինէ
Նազարեանը,
բացատրութիւններ
տւեց օրւայ
ծրագրի մասին:
<Օրւայ խօսք>-ն
ընթերցեց
ընկեր Նելլա
Ղարիբեանը:
Իր խօսքերի
ընթացքում
ընկերն անդրադարձաւ
երէցների
միութեան
կազմութեան
նախադրեալներին
այն տարիների
դժւարութիւններին
եւ դրանցից
բխող՝ փորձառու
միութենականների
վերանդամակցութեան
անհրաժեշտութեանը:
Տպաւորիչ
էր սահիկների
ցուցադրութիւնը՝
անցնող տարիների
զանազան աշխատանքներից,
որոնք գալիս
էին լրացնելու
ներկայացւած
պատմականն
ու միութեան
կտրած ճամբան:
Սահիկների
բացատրութիւնները
ընթերցում
էր՝ ընկեր
Անահիտ Աբրահամեանը:
Ձեռնարկը
պարունակում
էր ճոխ գեղարւեստական
ծրագիր:
Ծրագրի վերջում
խօսք տրւեց
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական
Վարչութեան
նախագահ՝
ընկեր Հենրիկ
Խալոյանին:
Ընկեր Հենրիկը
իր խօսքի մէջ
շեշտ դրեց
այն իրողութեան
վրայ թէ երէցների
միութեան
անդամները
միութենական
կեանքից դուրս
միշտ էլ իրենց
ներդրումն
են ունեցել
մեր համայնքում:
Կենտրոնական
Վարչութեան
խօսքից յետոյ
ներկաները
հրաւիրւեցին
ընթրիքի, որից
յետոյ տեղի
ունեցաւ կարկանդակի
արարողութիւն: |