| Հայ
Մշակութային
Արարատ Կազմակերպութիւնը
տօնեց
իր 62-րդ տարեդարձը
Հայ
Մշակութային
Արարատ Կազմակերպութիւնը
երեքշաբթի,
յուլիսի
4-ի երեկոյեան,
մեծ թւով
միութենականների
եւ հրաւիրեալների
ներկայութեամբ,
լողաւազանների
շաջափակում
տօնեց իր
հիմնադրութեան
62-րդ տարեդարձը:
Օրւայ
հաղորդավարն
էր Թալին
Բաղումեանը:
Հնչեց <Արարատ>-ի
հիմնը, ապա
Ռուբինա
Գալստեանն
ընթերցեց
բացման խօսքը,
որից յետոյ
<Արարատ>
Կազմակերպութեան
Կենտրոնական
Վարչութեան
նախագահ
Հենրիկ Խալոյեանը
իր ողջոյնի
եւ շնորհաւորանքի
խօսքն ուղղեց
ներկաներին:
Գեղարւեստական
բաժնում
կատարումներով
ելոյթ ունեցան
նոյն Կազմակերպութեան
<Արարատ>
պարախմբի
սաները, որոնց
պարուսոյցն
է Հայաստանի
վաստակաւոր
արտիստուհի
Կարինէ Ղազարեանը:
Հիմնադիր
անդամների,
Կենտրոնական
Վարչութեան
նախագահի
եւ Հ.Մ.Ա.Կ.-ի
չորս միութիւնների
նախագահների
միջոցով
խանդավառ
մթնոլոտում
հատւեց 62-րդ
ամեակը խորհրդանշող
տորթը եւ
հրամցւեց
ներկաներին:
Իսլ.
Խորհրդարանի
հիւսիսային
իրանահայութեան
պատգամաւոր
եւ նոյն կազմակերպութեան
տարիների
անդամ ճրտգ.
Գէորգ Վարդանեանը
արտայայտւեց
օրւայ առիթով
եւ նշեց. <Այս
հաւաքականութիւնը
իրապէս դպրոց
է եւ հնոց,
որտեղ կոփւում
են մարդիկ՝
ծառայելու
համար իրենց
ժողովրդին:
Այս հնոցի
մէջ կոփւած
բազում անդամներ
այսօր պատասխանատու
դիրքեր են
գրաւում
թէ Իրանում,
եւ թէ Սփիւռքի
տարբեր ծայրերում:
Քայլենք
երկար տարիներ,
քայլենք
խրոխտ ու
աննկուն
քայլերով՝
մինչեւ կիրականանան
մեր ժողովրդի
բոլոր իղձերը>:
Հանդիսութեան
վերջում
Էդւին Հայրապետեանի
ղեկավարութեամբ
նւագախումբը
հնչեցրեց
ուրախ երգեր,
որի առթած
խանդավառ
ու աշխոյժ
մթնոլորտում
հանդիսականների
խրախճանքը
շարունակւեց
մինչեւ ուշ
գիշեր:
|