| Համա
Հ.Մ.Ը.Մ.-ական
8-րդ բանակում
Հայաստան
– Բիւրական
Յուլիս
- Օգոստոս
2006
Թւականիս
յուլիսի
31-ին, Արագածի
լանջերում,
աշխարհի
16 երկրներից
Բիւրականում
համախմբւած
շուրջ 650 սկաուտներ
բացումը
կատարեցին
Համա Հ.Մ.Ը.Մ.-ական
8-րդ բանակումի:
Բացման
արարողութեանը
ներկայ էին՝
Հ.Յ.Դ. բիւրոյի
ներկայացուցիչ
Հրանտ Մարգարեանը,
Արագածոտնի
թեմի առաջնորդ
Թորգոմ վրդ.
Տօնիկեանը,
Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական
Վարչութեան
անդամներ,
ազգային
մարմինների
ներկայացուցիչներ
եւ ուրիշներ:
Բացման
արարողութեան
սկզբում
կատարւեց
դրօշակի
արարողութիւնը,
ապա ընթերցւեց
Լիբանանահայ
համայնքի
խօսքը, որ
քաղաքական
պայմանների
հետեւանքով
բացակայում
էին բանակումից
եւ իրենց
ողջոյնի
խօսքը ուղղեցին
բանակումի
մասնակցողներին՝
ելնելով,
որ հակառակ
իրենց ֆիզիքական
բացակայութեան,
հոգով եւ
սրտով կը
մասնակցեն
բանակումին:
Ապա
ազգային
մարմինների
ներկայացուցիչները
իրենց խօսքը
ուղղեցին
ներկաներին:
Այսպիսով
բացումը
կատարւեց
Համա Հ.Մ.Ը.Մ.-ական
8-րդ բանակումի:
Բանակումի
2-րդ օրը պատւիրակութիւնները
ուղղւեցին
դէպի Գառնի
տաճարը. Ապա
այցելեցին
Գեղարդի
Վանքը, որ
իր հրաշալի
գեղեցկութեամբ
փորւած է
ժայռերում:
Բանակումի
2-րդ օրը աւարտւեց
խարոյկահանդէսով:
Բանակումի
3-րդ օրը սկաուտները
այցելեցին
եռաբլուր,
որտեղ մեխակներ
տեղադրելով
նահատակների
շիրիմներին
իրենց յարգանքի
տուրքը մատուցեցին
ազգի համար
զօհւածներին,
որից յետոյ
ուղղւեցին
դէպի ծիծեռնակաբերդ՝
իրենց յարգանքը
մատուցելու
եղեռնի 1/5 միլիոն
նահատակներին:
Օգոստոսի
3-ին բանակումին
մասնակցողները
անմոռանալի
ժամեր անցկացրեցին
Սեւանայ
լճում:
Օգոստոսի
4-ին բանակողներն
ուղղւեցին
դէպի Գիւմրի
եւ տարբեր
խմբերի բաժանւելով
օժանդակեցին
դպրոցների,
եկեղեցիների
եւ հանրային
տարբեր վայրերի
դասաւորման,
յարդարման
ու մաքրութեան
աշխատանքներին:
Ապա նրանք
վերադարձան
բանակավայր
եւ յեղափոխական
երգերով
աւարտեցին
իրենց օրը:
Օգոստոսի
5-ին բանակումին
մասնակցողները
ազատ ժամ
ունեցան
Երեւանում:
Օգոստոսի
6-ին նրանք
ուղղւեցին
դէպի Մայր
Աթոռ Ս. Էջմիածին
այցելեցին
Վանքը եւ
Էջմիածնի
թանգարանը.
ապա երեկոյեան
վերադառնալով
Երեւան կազմակերպեցին
շքերթ Ազատութեան
հրապարակից
մինչեւ Հանրապետութեան
հրապարակ,
ուր յառաջ
նահատակ
քայլերգով
եւ մեր հայրենիք
հիմներգով
աւարտեցին
իրենց շքերթը:
Օգոստոսի
7-ին բանակումի
մասնակցողները
Բիւրականի
բանակավայրում,
Արագածի
փէշերին
անցկացրին
իրենց աշխատանքային
օրը, իսկ երեկոյեան
պատւիրակութիւններից
ներկայացուցիչներ
այցելեցին
Խոր Վիրապ:
Օգոստոսի
8-ի առաւօտեան
բանակումի
մասնակցողները
ընդհանուր
գիտելիքների
մրցութիւնում
մրցակցեցին
միմեանց
հետ: Ապա պատւիրակութիւնների
խմբապետները
յուշանւէրների
բաշխումը
կատարեցին:
Նոյն
օրը բանակումում
տիրում էր
իւրայատուկ
եռ ու զեռ,
քանի որ բանակավայրի
ամբողջ տարածքում
10 անմոռանալի
օրեր միասին
ապրած սկաուտները
միմեանց
փոխանակում
էին յուշանւէրներ
եւ նկարւում
յիշատակի
նկարներ,
որոնց միջոցով
պէտք է թարմացնեն
բանակումի
անմոռանալի
յուշերը:
Եւ
ի վերջոյ
Օգոստոսի
9-ը բանակումի
այն յուզիչ
օրը, որ պէտք
է փակման
արարողութեամբ
աւարտւեր
համա Հ.Մ.Ա.Կ.-ական
8-րդ ընդհանուր
բանակումը:
Փակման
հանդիսութիւնը
սկսւեց “Մեր
Հայրենիք”
հիմներգով:
Ապա
Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական
Վարչութեան
եւ պատւիրակութիւնների
միջեւ կատարւեց
յուշանւէրների
փոխանակում,
որից յետոյ
խօսք առաւ
բանակումի
ընդհանուր
պատասխանատու
Ալէք Խաչատրեանը:
Ապա
խօսք առաւ
Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական
Վարչութեան
ատենապետ
Գառնիկ Մկրտչեանը:
Նա իր խօսքերում
ողջոյնի
եւ գնահատանքի
խօսք ուղղեց
Իրանի “Արարատ”
Կազմակերպութեան,
“Սիփան”
եւ “Նայիրի”
միութիւններին,
որոնք պատկառելի
թւով եւ օրինակելի
ընթացքով
մասնակցեցին
բանակումին:
Իր
խօսքը եզրափակելով՝
Գ. Մկրտչեանը
հաստատեց,
որ թէեւ ցտեսութիւն
երգը կը հնչի
սակայն Հ.Մ.Ը.Մ.-ի
աննկուն
շղթան կը
շարունակի
միացնել
բոլոր Հ.Մ.Ը.Մ.-ականներին:
Ապա
դրօշակի
արարողութեամբ
եւ յառաջ
նահատակ
քայլերգով
աւարտւեց
համա Հ.Մ.Ը.Մ.-ական
8-րդ ընդհանուր
բանակումը:
Նշելի
է, որ Իրանի
պատւիրակութեանը
մաս էին կազմում՝
Թեհրանի
Հ.Մ. “Արարատ”
Կազմակերպութեան
սկաուտական
միութիւնից
28 հոգի, Հ.Մ.
“Սիփան”
Միութիւնից
2 եւ Հ.Մ. “Նայիրի”
Միութիւնից
5 հոգի:
Բանակումի
նշանաբանն
էր Միշտ Պատրաստ
Հայրենիքի
համար: |