|
Հ.Մ.Ա.Կ.-ի
Մարզական
Միութեան
Ամառային
Դասընթացներ
Մարզական
Միութիւնը
տարիներ
է, որ
կազմակերպում
է
երեխաների
համար
մարզական
ամառային
դասընթացներ:
Մարզական
դասընթացների
հիմնական
նպատակն
է
մարզանքի
միջոցով
զարգացնել
երեխաների
ֆիզիքական
կարողութիւնները,
որը
նպաստում
է նաև
առողջութեան
և ի յայտ
բերել
նրանց
ընդունակութիւնները
տարբեր
մարզաձևերում:
Այս
տարւայ
Մարզական
ամառային
աշխատանքների
տևողութիւնը
եղել է 6
շաբաթ,
որոնք
սկսել են
յունիսի
19-ից մինչև
օգոստոսի
1-ը
առաւօտեան
ժամը 9-ից
մինչև 12-ը :
Սոյն
ծրագրի
ընդհանուր
պատասխանատուն
է եղել
օր՝.
Քաթրին
Քարիմեանը:
Դասընթացները
կազմակերպւել
է
ամենայն
բծախնդրութեամբ,
որին
համագործակցել
են
լաւագոյն
դաստիարակներ
և
մասնագէտ
մարզիչներ:
Այս
տարի
մարզական
ամառային
դասընթացներին
մասնակցել
են
շուրջ 200
երեխաներ,
որոնցից 5-8
տարեկան
երեխաները
մասնակցել
են
հետևեալ
մարզաձևերին՝
թեթևատլետ,
մարմնամարզութիւն,
բասկետբոլ,
ֆուտբոլ,
ճատրակ,
տեկւանդօ,
լեռնապատ,
թենիս և
լող: Իսկ 8-13
տարեկան
երեխաների
համար
շաբաթական
երեք պահ
ֆուտբոլի,
բասկետբոլի,
սկէյտի և
տեկւանդոի
մասնագիտական
դասընթացներ:
Մարզական
աշխատանքներին
զուգընթաց՝
նաև
ունեցել
են
զանազան
աշխատանքներ,
որոնցից
նշելի է
վարդավառի
տօնակատարութիւնը
Մատուռի
շրջափակում,
որը
տօնւեց
փոքրիկ
մարզիկների
միջոցով
և
երեխաները
այցելեցին
մարզաւանի
Ս. Խաչ
Մատուռը:
Փոքրիկները
աշխատանքի
ընթացքում
սովորել
են
լինել
պարտաճանաչ
և
հայրենասէր:
Եւ
այսօր
միութեանս
փոքրիկ
մարզիկները
միութիւնը
թողնում
են
օժտւած
նոր
կարողականութիւններով
ու
փորձառութիւններով:
Յոյսով
ենք, որ
երեխաները
շարունակելով
իրենց
նախընտրած
մարզաճիւղը
դառնան
ապագայ
ախոյեանները:
|