<<   ՄԷԿ   ՕՐ   ԲՆՈՒԹԵԱՆ  ՀԵՏ  >> 

Հ.Մ.Ա. Կ.-ի Երէցների  միութեան  հերթական  ամսական  հանդիպումը  տեղի ունեցաւ Ուրբաթ 2006 թւի  մայիս  12-ին  ,  առաւօտեան  ժամը  10-ից  մինչեւ կ-յետոյ ժամը 3-ը, Սուրբ Խաչ  Մատուռի շրջափակում  <<   ՄԷԿ   ՕՐ   ԲՆՈՒԹԵԱՆ  ՀԵՏ  >> խորագրով ,  շուրջ    190  ընկերների եւ իրենց  անմիջական  հիւրերի  մասնակցութեամբ:

Ծրագիրը ընթացաւ ըստ հետեւեալի՛ Երէցների միութեան բարի գալուստի խօսք   -   մարզանք նւագի ընկերակցութեամբ  -  ազատ  ժամ  -  թոկ քաշելու մրցութիւն  -  հիւրասիրոութիւն  -  դասարան  նիւթ  < Առողջ սննդառութիւն >  ընկ Անահիտ Գրիգորեանի միջոցով   -   ճաշ   եւ  մայիս ամսւայ  ընկերների  տարեդարձներ :

Ծրագիրը սկզբից սկսւեց աշխոյժ եւ զւարթ մթնոլորտում  ,  կարծես բացօթեայ գեղեցիկ վայրը ,  ջերմ ու  մի քիչ  կիզիչ  արեւը ,  մերթ փչող զովը կլանել էր բոլորին . տիրում էր ընկերական սերտ մթնոլորտ ,  ծրագրին ընկերակցում էր միշտ երաժշտութիւնը  եւ այդ ընթացքում   բոլոր ներկաները  հիւրընկալւում էին  զովացուցիչներով  ,  կարկանդակով  ու  մրգերով :

Ծրագրի ընթացքին  բաց էր  Սուրբ  Խաչ  մատուռը  եւ ընկերները մոմեր վառելով  աղօթեցին  մայիս  3 – ի առաւօտեան  Երեւան -  Սոչի  չւերթի ընթացքում  պատահած օդանաւի վթարի զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղութեան համար:

Ընկերները եւ հիւրերը գոհունակութեամբ  թողեցին վայրը  իրենց հետ տանելով լաւ յուշեր  ,  ցանկանալով  ունենալ նման  ծրագիրներ :





Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .