Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական Միութեան

աղջկանց բասկետբոլի թիւ 1 խմբի յաջողութիւնը

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական Միութեան աղջկանց բասկետբոլի թիւ 1 խումբը աւարտելով երկրի մակարդակում կայացած կանանց բարձրագոյն լիգայի միջակումբային մրցութիւնների մրցաշարը՝ յաջողել է գրաւել երկրորդ տեղը՝ Իրանում: 

Սոյն մարզաձեւի յանձնախումբը, խմբի պատասխանատուներն ու մարզիչը կատարել են իրենց լաւագոյնը՝ մրցութիւնները իրենց յաջող աւարտին հասցնելու համար:

Հարկ է նշել, որ սոյն մրցութիւններում խումբը մրցել է երկրի մակարդակում ուժեղագոյն խմբերի դէմ, որոնցից կարելի է նշել՝ <Փէյքան>, <Նաֆթ> եւ <Ֆորւիլէ Թեհրան> խմբերը:

Վերջին մրցութիւններում խմբի մաս են կազմել երկու հայաստանցի մարզուհիներ՝ Կարինէ Սարգսեան եւ Աննա Բաղերեան:

Առաջին նկարի անւանացանկ

Կանգնած, ձախից աջ՝

Էլմա Ֆալլահի՝ խմբի պատ., Էմինէ Ղազարեան, Էդնա Իսայեան, Գայիանէ Ազիզեան, Օդետ Աղաջանեան՝ խմբի պատ. եւ մարզիչի օգնական, Նարէ Արտաշեան, Ժաքլին Յովսէփեան, Շահլա Հոջջաթ՝ խմբի մարզիչ, Ժենիկ Շահբազեան ՝ խմբի պատ. 

Նստած, ձախից աջ՝

Միգանուշ Խանլարեան, Մելիսա Մարգարեան, Անի Դերբիդեան, Մոնիկա Մողերեան, Ելենա Դոլխանեան, Քարին Նովշադեան եւ Լիլիան Յակոբեան.




Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .