Հ.Մ.Ա.Կ.-ի Արարատ պարախումբը Երեւանում

Թւականիս սեպտեմբերի 5-ին Կազմակերպութեանս Արւեստից Միութեան Արարատ պարախմբի 45 պարուհի, ընկերակցութեամբ իրենց պարուսոյցների, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան Վարչութեան անդամների եւ պատկան յանձնախբի մեկնեց Հայաստան:

Ելոյթը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին Երեւանի Ստանիսլաւսկու անւան Պետ. Ռուսական Դրամատիկական թատրոնի դահլիճում, ղեկավարութեամբ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստ՝ Կարինէ Ղազարեանի:

Հայաստանում պարախումբը բնակւելու է Արեգ հիւրանոցում. նաեւ յանձնախումբը կազմակերպել է այցելութիւններ ինչուչէ նաեւ հաճոյական աշխատանքներ:

Բարի երթ մաղթելով նրանց, սպասում ենք լսել խմբի յաջողութեան լուրը: Խումբը Թեհրան է ժամանելու սեպտեմբերի 15-ին:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .