|
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների
Միութեան
Նոր Տարւայ տարեկան վաճառք
Թւականիս նոյեմբերի 27 եւ 28-ին (7 եւ 8
ազար 1387) , տեղի ունեցաւ Երէցների Միութեան Արհեստից
բաժանմունքի Նոր Տարւայ տարեկան վաճառք (բազար)-ը
Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» եւ «Շահբազեան» սրահներում:
Տաղաւարի արձանագրութիւնը կատարւել է շուրջ
մէկ ամիս առաջ. նախապատրաստումը կատարւել է նոյեմբերի
26-ին, աշխատանքին մասնակցել էին 98 տաղաւար, որից երեքը
յատկացւել էր «Ակունք», Դահեշփուր եւ Մեհրփարւարանէ Օմիդ
կենտրոններին՝ հիւրաբար:
Մեզ հետ համագործակցել են հետեւեալ
մանկապարտէզներ եւ դպրոցները, որ համաձայն մեր որոշման
100,000 ռիալ զեղչ է տրւել ըստ պայմանագրի՝
- Արաքս դպրոց, որին տրամադրւել էր բեմը
- Սահակեան դպրոց
- Շանթ դպրոց
- Ռոստոմ դպրոց
- Գոհար դպրոց
- Գիւլբենգեան դպրոց
- Էլպիս Ֆերահեան (Քուշեշ) մանկապարտէզ
«Շահբազեան» սրահը տրամադրւեց Հայաստանի
անւանի մանրանկարիչ Արմէն Դանեղեանի ցուցդրած 48
աշխատանքներին: Ցուցահանդէս եւ վաճառքի դրւեց Հայաստանեան
գորգեր. Ներկայացւեց եւ վաճառւեց նաեւ
زیر اندازهای ارمنی بافت
بانوان
անւամբ՝ տկն. Մայրենի Յովհաննիսեանի
հրատարակած գրքերը: Այս սրահի ցուցահանդէսի բացումը
կատարւեց Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ լիազօր
դեսպան՝ պրն. Կարէն Նազարեանի միջոցով:
Երկու օրերում մասնակցեցին շուրջ 5500 հոգի
հայ եւ ոչ հայ հիւրեր:
Արհեստից բաժանմունքը ամեն տարւայ նման իր
մասնակցութիւնն ունեցաւ ձեռագործներով որը իր որակով
աչքառու էր: Տաղաւարների մասնակցողների մեծ մասը
ներկայացել են իրենց ձեռքի աշխատանքներով եւ գեղեցիկ
նկարչութիւններով: |