Փետրւարի 18, 2009

Իրանի յեղափոխութեան 30-ամեակի առիթով

Իսլամական Յեղափոխութեան մեծարման երեկոյ

Չորեքշաբթի փետրւարի 18-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, տեղի ունեցաւ մեծարման երեկոյ նւիրւած Իրանի Իսլամական յեղափոխութեան 30-ամեակին:

Ձեռնարկին ներկայ էին՝ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ  Ս. Արք. Սարգսեանը, պետական պաշտօնեաներ, Հ.Մ.«Արարատ»Կ.-ի եւ Ալիք օրաթերթի ներկայացուցիչներ եւ հայ համայնքի լաւագոյն մարզիկները:

Ծրագիրը սկսւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնով, որը կատարեց Արւեսրից Միութեան երգչախումբը. ապա ներկաների համար ընթերցւեց Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան մարզական գործունէութեան զեկոյցը:

Ծրագրի գեղարւեստական բաժնում Արւեստից միութեան երգչախումբը կատարեց հայերէն և պարսկերէն երգեր, որից յետոյ բանախօսեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Էդւարդ Բաբախանեանը նշելով արհեստավարժ մարզանքի անմիջական կապը ֆինանսների հետ, ուր զգացւում է կառավարութեան  աջակցութիւնը սատարելու ֆինանսապէս աւելի թոյլ ակումբներին ու կազմակերպութիւններին:

            Օրւայ առիթով բանախօսեց Իսլ. Հանրապետութեան ներքին գործոց նախարարութեան դիւանագիտական բաժնի պաշտօնեայ՝ պարոն Մոլաւին, ուր ակնարկեց երկրի նւաճումներին և փոքրամասնութիւնների ներդրմանը այդ ոլորտներում, ապա բանախօսեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը եւ ողջունելով Իսլամական Յեղափոխութիւնը մեծարեց նրա ձերքբերումներն ու կարևորեց նրա դերը տուժւած ազգերի առաջխաղացման մէջ:

            Ծրագրի աւարտին մեծարւեցին ու նւէրներով պարգևատրւեցին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի անցեալում և ներկայի միջազգային մրցութիւններում մեդալ շահած մարզիկները: Նոյնպէս պարգևատրւեցին միութեանս արւեստագէտները և Հ.Մ.«Արարատ»Կ.-ի օրիորդաց բասկետբոլի խումբը, որը գրաւել է Իրնաի բարձրագոյն լիգայի առաջին տեղը, վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան Հետ Կապ

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .