41-րդ Համահայկական Խաղերի ընթացքում

Առողջապահական դասախօսութիւն մարզիկների համար

Սոյն թւականի շաբաթ, սեպտեմբեր 19-ին, Արարատ մարզաւանի՝ «Շահբազեան» սրահում, 41-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ դասախօսութիւն «Գիրութեան և կշիռի պահպանման» թեմայով, դոկտ. Ալի Ազարբայջանի միջոցով: Նշւած դասախօսութեանը մասնակցում էին 41-րդ Համահայկական խաղերին մասնակցող մարզիկ-ուհիները, խմբերի մարզիչները և հետաքրքրւած մարզասէրները:

Դասախօսութեան ընթացքում դոկտ. Ազարբայջանին բացատրեց, որ կենցաղի ներկայ պայմաններում, ուր գերութիւնը դարձել է համաշխարհային խնդիր, որի դիմաց պայքարելը պանաջում է մեծ ջանք և ճիգ, քանի որ օրեցօր աւելի է պակսում մարդկանց ֆիզիկական աշխատանքները և աւելանում է ուտելիքի քանակը և դա նպաստում է գերութեանը: Եւ դասախօսը վերջում եզրափակելով նիւթը առաջարկեց, որ միակ ելքը առողջ մարմին ունենալու համար ճիշտ ուտելը և ամէն օր նւազագոյնը մէկ ժամ ռիտմիք մարզանքն է:

Վերջում եղան հարցեր, որոնց պատասխանեց դասախօսը:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .