Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան և 41-րդ Համահայկական Խաղերի Յանձնախմբի հանդիպումը մասնակցող միութիւնների պատասխանատուների հետ

Երեկ, սեպտեմբերի 21-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում՝ 41-րդ Համահայկական խաղերին մասնակցած միութիւնների պատասխանատուների հետ:

Հանդիպման սկզբում Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Էդւարդ Բաբախանեանը շնորհակալութիւն յայտնեց միութիւններին իրենց ներկայութեան համար և մի շարք բացատրութիւններ տւեց այս տարւայ Համահայկական խաղերի, բացման ծրագրի, արտասահմանեան խմբերի բացակայութեան վերաբերեալ: Աւելացնելով, որ բարեբախտաբար մինչ այսօր ամէն ինչ լաւ է ընթացել և յուսով ենք որ նմանապէս աւարտ կունենայ, քանի որ մեր նպատակը երիտասարդների ֆիզիքական զարգացումը և միմեանց հետ մտերմութիւնն է:

Ապա ներկաներին իր շնորհակալական խօսքը ուղղեց 41-րդ Համահայկական խաղերի ընդհանուր պատասխանատու՝ ընկ. Նորիկ                 ը: Իսկ դրանից յետոյ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում միութիւնների պատասխանատուների միջև: Ոմանք արատայայտեցին իրենց խնդիրները և դժւարութիւնները կապւած մրցութիւններին և կեցութեանը: Ոմանք իրենց շնորհակալութիւնը յայտնեցին Համահայկականի յանձնախմբին և Կենտրոնական վարչութեան: Վերջում մի շարք առաջարկներ եղաւ յառաջիկայ տարիների Համահայկական խաղերը աւելի բարձր որակով կազմակերպելու նպատակով, որոնք արձանագրւեցին Համահայկական խաղերի յանձնախմբի միջոցով:

Հ.Մ.Ա.Կ.-ի
Հանրութեան հետ կապ

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .