Հ.Մ.Ա.Կ.-ի 63-րդ տարեդարձի տօնակատարութիւն

 Չորեքշաբթի Յուլիսի 4-ի երեկոյեան, մարզաւանի լողաւազանների  շրջափակում  տօնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 63-րդ տարեդարձը: Ծրագրին ներկայ էին Կազմակերպութեանս Միութիւնների եւ Յանձնախմբերի վարչութիւնները, Քոյր Միութիւների ներկայացուցիչները ու մեծ թւով հրաւիրեալներ եւ միութենականներ: 

Սկզբում ներկաները յոտնկայս ունկնդրեցին Կազմակերպութեան հիմներգը: Բացման խօսքով հանդէս եկաւ ընկ. Ռուբինա Գալստեանը, ապա խօսքը տրւեց Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ. Էդւարդ Բաբախանեանին:

Տօնախմբութեան ընթացքին գեղարւեստական ծրագրով ելոյթ ունեցան "Արարատ" պարախմբի սաները՝ ղեկավարութեամբ Հայաստանի վաստակաւոր արտիստ՝ տկն. Կարինէ Ղազարեանի, ասմունքեցին՝ Մեղմիկ Ջորջեանը եւ Արմէն Փիրմասիհին, երգերի կատարմամբ հանդէս եկաւ Մեղմիկ Մարտիրոսեանը, ինչպէս նաեւ ելոյթ ունցաւ Սկաուտական Միութեան նւագախումբը, որի կատարմամբ հնչեցին նախկին սկաուտ՝ Սամուէլ Գուրջեանի ստեղծագործութիւնները: Տարեդարձի կարկանդակի կտրելու պատիւը տրւեց Կազմակերպութեան Վարչութիւնների երիտասարդ ներկայացուցիչներին:

Վերջում եղան անակնկալներ, որը ծրագրի այս բաժինը վարեց Արւեստից միութեան անդամ՝ Սեդրակ Գոջամանեանը որը բաւական խանդավառութիւն առաջացրեց ներկաների մօտ: Այս բոլորից յետոյ ներկաները վայելեցին նւագախումբի կատարումները ջերմ մթնոլորդում:


Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .