Ապրիլեան Եղեռնի 92 ամեակին նւիրւած ձեռնարկ՝ "Արարատ" Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում

 

Սոյն թւի ապրիլի 20-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ, "Արարատ" Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում, տեղի ունեցաւ Ապրիլեան Եղեռնի 92 ամեակին նւիրւած ձեռնարկ:

Ձեռնարկի բացման խօսքը ընթերցեց ընկեր Արմինէ Ջորջեանը: Ծրագրին իրենց մասնակցութիւնն էին բերել "Արարատ" երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Օր. Արաքս Խաչատրեանի եւ "Արարատ" պարախումբը, ղեկավարութեամբ՝ Տկն. Անահիտ Աւետեանի (պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Տկն. Կարինէ Ղազարեան):

Օրւայ բանախօսն էր Դոկտ. Աիդա Յովհաննիսեանը: Ցուցադրւեց մի հատւած "Հաւատամք" ֆիլմից, նաեւ ասմունքեցին ընկերներ՝ Ռենիա Ծատրեանը, Նուշէ Խուդադադեանը եւ Արմէն Փիրմասիհին, որը վերջինիս հետ իր պարային շարժումներով ընկերակցեց՝ Շողեր Ստեփանեանը:





 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .