|
Հ.Մ.Ա.Կ.-ի 65-րդ տարեդարձի
տօնակատարութիւն
Շաբաթ,
Յուլիսի 4-ի երեկոյեան, Այգեստանի շրջափակում, տօնւեց Հայ
Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան 65-րդ տարեդարձը,
որը համընկնում էր նաև Մարզաւանի կառուցման 35-րդ
տարեդարձին: Ծրագրին ներկայ էին Թեհրանի Հայոց Թեմի
առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ.-ի Թեմական
խորհրդի ներկայացուցիչները, Կազմակերպութեան Միութիւնների
վարչութիւնները, Քոյր Միութիւների ներկայացուցիչները ու
մեծ թւով միութենականներ եւ հրաւիրեալներ:
Սկզբում ներկաները յոտնկայս ունկնդրեցին
Կազմակերպութեան հիմներգը: Ծրագրի յաղորդավարն էր ընկ.
Արտոյտ Զոհրաբեանը: Ծրագրի Գեղարւեստական բաժնում ելոյթ
ունեցան՝
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ»
պարախումբը, Հ.Մ.Ա.Կ.-ի Երիտասարդական քառաձայն
երգչախումբը ու նաև Մանկական երգչախումբը:
Գեղարւեստական ելոյթներից յետոյ խօսքը
տրւեց Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ՝
ընկ. Էդւարդ Բաբախանեանին,
որը իր ելոյթի ընթացքին ներկաներին շնորհաւորեց
«Արարատ»
կազմակերպութեան
65-րդ
տարեդարձը:
Սրբազան հօր և ընկ. Էդւարդ Բաբախանեանի
միջոցով յուշանւէրներ տրւեցին կազմակերպութեան
հիմնադիրներ՝ Սեդա Յարութիւնեանին, Սոնիկ Գէորգեանին,
դոկտ. Էդւարդ Վարդանին, Արշաւիր Բեջանեանին, Աշոտ
Ստեփանեանին, Յասմիկ Յարութիւնեանին, Հենրիկ Չոբանեանին և
Հերմինէ Տ. Յովհաննիսեանին ու նաև մարզաւանի կառուցման
յանձնախմբի անդամներ՝ Վարուժ Ասոյեանին, Օննիկ
Յարութիւնեանին, Լևոն Ահարոնեանին և Թովմաս Թովմասեանին:
Ապա Սրբազան հայրը իր գեղեցիկ և հայրական
խօսքերով օրհնեց ներկաներին:
Այսպիսով աւարտւեց ծրագրի պաշտօնական
բաժինը:
Տարեդարձի կարկանդակի կտրելու պատիւը տրւեց
Կենտրոնական վարչութեան և Կազմակերպութեան հիմնադիր
անդամներին:
Վերջում ներկաները հիւրասիրւեցին և
վայելեցին նւագախմբի կատարումները ջերմ մթնոլորդում: |