|
"Արարատ"-ի
բասկետբոլի խմբի այցելութիւնը՝
"Ակունք"
կենտրոն
Հ.Մ.Ա.Կ.-ի բասկետբոլի տղայոց եւ
օրիորդաց թիւ 1 խումբը, մարզիչների եւ
պատասխանատուների ուղեկցութեամբ, մայիսի 8-ին
այցելեցին մարմնամտային խանգարումներ ունեցող
երեխաների կենտրոն՝ "Ակունք":
Սոյն այցելութեան ընթացքին բասկետբոլի
մարզիկ-ուհիները մօտկից ծանօթացան կենտրոնի
աշխատանքներին եւ իրենց ներկայութեամբ մեծ
խանդավառութիւն ստեղծեցին կենտրոնի սաների մօտ: Այս
հաճելի եւ անմոռանալի պահի առիթով, բասկետբոլի խմբի
կողմից կենտրոնի իւրաքանչիւր աշակերտ նւէր ստացաւ
բասկետբոլի մի գնդակ, մարզիկների ստորագրութեամբ: Նաեւ
կենտրոնին նւիրւեց ֆիզեօթրափիայի սարք:
Հանդիպման ընթացքին կազմակերպութեանս
բասկետբոլիստները կենտրոնի բակում աշակերտների հետ
բասկետբոլ խաղացին
: |