|
Աննախընթաց
յաղթանակ
"Արարատ"–ը՝
Իրանի ախոյեան
Հինգշաբթի
եւ ուրբաթ,
յունւարի
18-ին եւ 19-ին
"Արարատ"
մարզաւանում
տեղի ունեցան
Իրանի կանանց
բարձրագոյն
լիգայի եզրափակիչ
մրցութիւնները,
որոնց ընթացքում
"Արարատ"-ի
խումբը մրցեց
հերթաբար՝
"Մահրամ"
եւ Սպահանի
"Ֆուլադէ
մոբարաքէ"
խմբերի դէմ
եւ հերթաբար
ստացւեց
հետեւեալ
արդիւնքը.
"Արարատ"՝
74 - "Մահրամ"՝
47
"Արարատ"՝
80 - "Ֆուլադէ
մոբարաքէ"՝
64
Այսպիսով՝
Հ.Մ.Ա.Կ.-ի կանանց
բասկետբոլի
խումբը գրաւեց
առաջին պատւաւոր
տեղը:
Հերթաբար
2-րդ եւ 3-րդ հանդիսացան
"Ֆուլադէ
մոբարաքէ"-ն
եւ "Նաւթ"-ը:
Բարձրագոյն
լիգայի այս
մրցութիւններին
մասնակցում
էին 10 խմբեր
եւ երթուդարձի
18 խաղերում
"Արարատ"-ը
ոչ մի պարտութիւն
չունեցաւ,
այլ յաղթեց
բոլոր խաղերում:
Յունւարի
19-ի երեկոյեան
խանդավառ
մթնոլորտում
տեղի ունեցաւ
գաւաթի եւ
մեդալների
շնորհումը:
Հերթաբար
խօսք առան՝
Իրանի բասկետբոլի
ֆեդերացիայի
փոխնախագահ՝
Ֆաթեմէ Քարամզադէն,
մրցութիւնների
պատասխանատու՝
Մանիժէ Բահրամի
Մեհրը, Հ.Մ.Ա.Կ.-ի
Կենտրոնական
Վարչութեան
անունից՝
պրն. Վովա
Յովսէփեանը
եւ Թեհրան
նահանգի
բասկետբոլի
յանձնախմբի
նախագահ
պրն. Նուրբախշը:
Գաւաթի
յանձնման
ժամանակ
բարձրախօսներից
հնչեց ""Արարատ",
իմ սիրելի
թիմ" հայերէն
երգը, որի
հետ միաժամանակ
եղաւ հրավառութիւն:
Այնուհետեւ
կենդանի
երաժշտութեան
զւարթ հնչիւնների
ներքոյ առաջնից
3-րդ հանդիսացած
խմբերին
նւէրներ
յանձնւեցին
"Արարատ"
Կազմակերպութեան
կողմից:
Խմբի անդամներն
են՝
Շահլա
Հոջաթ (մարզիչ),
Ժենիկ Շահբազեան
(բասկետբոլի
յանձնախմբի
անդամ), Օդեթ
Աղաջանեան
(բասկետբոլի
յանձնախմբի
անդամ եւ խմբի
վարիչ), Էլմա
ֆալահի (խմբի
վարիչ), Հռիփսիկ
Ադամեան, Մոնիքա
Մողերեան,
Միգանուշ
Խանլարեան,
Թինա Իսայեան,
Քարին Նոշադեան,
Մելիսա Մարգարեան,
Էմինէ Ղազարեան,
Գայեանէ Ազիզեան,
Անի Դարբիդեան,
Կարինէ Սարգսեան,
Ժաքլին Յովսէփեան,
Նարինէ Արդաշեան,
Լիլիան Յակոբեան
եւ Ելենա Դուլիխանեան:
|