|
Հ.Մ.Ա.Կ.-Ի
ՄԱՐԶԱԿԱՆ
ՄԻՈՒԹԵԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թւականիս
Օգոստոսի
11-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի
«Սանսունցի
Դաւիթ» սրահում
տեղի ունեցաւ
Կազմակերպութեան
Մարզական
միութեան
Ամառային
ծրագրերի
աւարտական
հանդէսը:
Ծրագրին
ներկայացել
էին Հ.Մ.Ա.Կ.-ի
Մարզական
միութեան
վարչութեան
անդամները
և աշակերտների
ծնողները:
Հանդէսի
ընթացքում
երեխաները
ելոյթ ունեցան
երգերով,
պարերով
ու մարզական
ցոյցերով:
Ամառային
ծրագրի ուսուցիչները
նախասրահում
ցուցահանդէս
էին կազմակերպել
երեխաների
նկարչութիւններից,
ձեռքի աշխատանքներից
ու նաև այս
6 շաբաթների
երեխաների
աշխատանքների
նկարներից:
Այս տարի
Ամառային
աշխատանքները
սկսւեց յունիսի
28-ին և շարունակւեց
մինչև օգոստոսի
20-ը: Աշխատանքները
սկսւում
էին առաւօտեան
ժամը 9-ից մինչև
ժամը 12-ը:
Մարզական
վարչութիւնը
Ամառային
աշխատանքների
ընդհանուր
պատասխանատու
էր նշանակել
Քաթրին Քարիմեանին:
Համագործակցութեան
էին հրաւիրւել
լաւագոյն
դաստիարակներ
ու մասնագէտ
մարզիչներ:
Այս տարի
Ամառային
դասընթացներին
մասնակցել
էին շուրջ
200 երեխաներ:
5-8 տարեկան
երեխաների
համար նկատի
էր առնւել
մարմնամարզութիւն,
բասկետբոլ,
ֆուտբոլ,
տեկւանդօ,
ժայռամագլցում
և լող մարզաձևերը:
Այդ տարիքի
երեխաների
համար նաև
կազմակերպւել
էր նկարչութեան,
պարի, երգի,
խեցեգործութեան
դասընթացներ:
Իսկ 8-13 տարեկան
երեխաների
համար կազմակերպւել
էր շաբաթական
երեք պահ
ֆուտբոլի,
բասկետբոլի,
սկէյտի, տեկւանդոյի
և թենիսի
մասնագիտական
դասընթացներ:
Հարկ է նշել,
որ բոլոր
աշակերտ-ուհիները
օգտւել են
Մարզաւանի
լողաւազաններից:
Մարզական
աշխատանքներին
զուգընթաց
կատարւեց
զանազան
աշխատանքներ,
որոնցից
կարելի է
նշել վարդավառի
տօնակատարութիւնը
Ս.Խաչ մատուռի
շրջափակում:
Նաև 6-8 տարեկան
երեխաների
համար այցելութիւն
էր կազմակերպւել
«Ձի արշաւի»
կենտրոն:
Փոքրիկները
աշխատանքի
ընթացքում
ծանօթացել
են տարբեր
մարզաճիւղերի
հետ և սովորել
են լինել պարտաճանաչ
ու հայրենասէր: |