Հ.Մ.Ա.Կ.-ի օրիորդաց բասկետբոլի խմբի մասնակցութիւնը Իրանի բարձրագոյն լիգայի մրցութիւններում

 

Իրանի օրիորդաց բասկետբոլի բարձրագոյն լիգայի երթի մրցութիւնների առաջին փուլը սկսւեց թւականիս հոկտ. 7-ից և շարունակւեց մինչև հոկտ. 9-ը: Սոյն մրցութիւնները տեղի ունեցաւ Ղազւին քաղաքի «Ալղադիր» մարզասրահում:

Առաջին փուլի Ա խմբի մրցութիւններում, մրցում էին Թեհրանի «Արարատ», Շիրազի «Հեջաբ», Թեհրանի «Նորուզեան», Շիրազի «Սադրա», Քերմանի «Հէյաթ», Գորգանի «Շահրդարի», Ղազւինի «Սաբամեհր» խմբերը:

Հինգշաբթի, հոկտ. 8-ին Թեհրանի «Արարատ» խումբը մրցեց Թեհրանի «Նորուզեան» խմբի հետ և 80-54 արդիւնքով յաղթեց իր մրցակցին: Իսկ Հոկտ. 9-ին, «Արարատ» խումբը իր մրցակցի՝ Քերմանի «Հէյաթ»-ի բացակայութեան պատճառով շահեց 20 նիշ (20-0):

 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .