|
Տարեկան Գարնանային
Վաճառք՝ "Արարատ" Մարզաւանում
Սոյն թւականի մարտի 1 եւ 2-ին, Մարզաւանի
"Վաչիկ Ղարաբէգեան" սրահում տեղի ունեցաւ Երէցների
Միութեան արհեստից բաժանմունքի տարեկան գարնանային
վաճառքը, միւս բաժանմունքների օժանդակութեամբ:
Վաճառքին մասնակցում էին 59 ձեռքի
աշխատանքների եւ 2 գովազդային տաղաւարներ: Ակունք եւ
Բեհնամէ Դահեշփուր կենտրոնները մասնակցում էին հիւրաբար:
Վաճառքի 2 օրերի ընթացքում, Մարզաւանի
"Շահբազեան" սրահում ցուցադրւեցին նաեւ Իտալացի
ժամանակակից չորս գեղանկարիչների աշխատանքները: |