Իրանի Տղայոց Բասկետբոլի Սուփեռ լիգա

Հրաշալի յաղթանակ

«Արարատ»-ը Սուփեռ լիգայի աղիւսակի չորրորդ տեղում

«Արարատ»՝86 – «Սաբամեհր»՝78

Հինգշաբթի, դեկտեմբերի 18-ին ընթացաւ Իրանի բասկետբոլի տղայոց բարձրագոյն լիգայի - Սուփեռ լիգայի - առաջնութեան 9-րդ շաբաթը:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի բասկետբոլի հաւաքականը հիւրընկալեց «Սաբամեհր»-ի հաւաքականին, որը Սուփեռ լիգայի մրցութիւնների սկզբից եղել է արաջատար հաւաքականներից ու նաեւ անցեալ տարւայ Ասիայի ախոյեան:

Խաղը կայացաւ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում, ուր հաւաքւել էին տասնեակ երկրպագուներ:

Արարատ-ի հաւաքականը համախմբւած յաղթանակեց 86:78 (12:18, 30:13, 18:22, 26:25) հաշւով: Այժմ Արարատի և Սաբամեհրի հաւաքականները 12 միաւորով միատեղ զբաղեցնում են Սուփեռ լիգայի աղիւսակի չորրորդ տեղը:

Արարատ-ի հաւաքականը Դեկտեմբերի 25-ին Իրանի Տղայոց Բասկետբոլի Սուփեռ լիգայի տասերորդ շաբաթւայ մրցաշարում կը մրցի «Լուլէ Սաբզէ Շիրազ»-ի հետ Շիրազում, իսկ յունւարի 1-ին Սուփեռ լիգայի 10-րդ շաբաթում կը հիւրընկալի «Տրակտորսազիէ Քուրդստանին», Արարատ մարզաւանի  «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում կ.յ. ժամը 4-ին:

Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան Հետ Կապ
 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .