|
Ձեռքի
աշխատանքի
մրցոյթ՝ “Արարատ”
Մարզաւանում
Ուրբաթ
հոկտեմբերի
20-ին
առաւօտեան
ժամը 9-ից
մինչեւ
կէսօրից
յետոյ
ժամը 4-ը,
Մարզաւանում
տեղի
ունեցաւ
Երէցների
Միութեան
Արհեստից
Բաժանմունքի
Ձեռքի
աշխատանքի
16-րդ
շրջանի
մրցոյթը (առաջինը
1990 թւին):
Իրաւարարներն
էին՝
Ձեռագործ,
Ծաղկակարի
համար՝
1-
Տկն.
Սեդա
Աբրահամեան
2-
Տկն.
Սեդա
Գրիգորեան
3-
Տկն.
Էմմա
Խոդաբախշեան
Նկարչութեան
համար (պաստառի
եւ կտորի
վրայ) ՝
1-
Տկն.
Արմինէ
Կարապետեան
2-
Պրն.
Անուշաւան
Համիդի
Զանազան
ձեռքի
աշխատանքների
համար՝
1-
Օր.
Սիլւա
Աւանէսեան
2-
Պրն.
Հայկ
Մինասեան
Աշխատանքին
մասնակցել
էին 51
հոգի՝ 193
աշխատանքներով:
Մասնակցողները
ըստ
տարիքի
բաժանւել
էին
հետեւեալ
դասաւորումով՝
մինչեւ 12
տարեկան,
13-18
տարեկան,
19-30
տարեկան
եւ 30-ից վեր:
Ձեռագործ՝
Ծաղկակարին
մասնակցողներից
13 հոգին “Հայ
Կին”
միութեան
կից՝ “Անի”
միութիւնից
էին,
որոնք
մասնակցել
էին նոյն
միութեան
ամառային
դասարաններին:
Բոլոր
մասնակցողներին
Կազմակերպութեան
կողմից
տրւեց
գնահատագիր:
Իրաւարարներին
եւ բարձր
նիշ
ստացողներին,
որպէս
յիշատակ
տրւեց
պատշաճ
նւէրներ:
Ներկայացւած
աշխատանքների
մէջ
յատկանշական
էր Այլին
Սարգսեանի
(28 տարեկան)
խաչքարերը
եւ Վահէ
Հախնազարեանի
(14 տարեկան)
14 զանազան
ձեռքի
աշխատանքները,
որոնք իր
մտայղացումներն
էին:
|