«Ակունք» կենտրոնի աշակերտների նկարչութեան առաջին ցուցահանդէսը

Հովանաւորութեամբ ու ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի նախաձեռնութեամբ հինգշաբթի, մայիսի 15-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում կատարւեց նոյն կենտրոնի սաների նկարչութեան առաջին ցուցահանդէսի բացումը, որը նւիրւած էր կենտրոնի հիմնադրութեան եւ գործունէութեան 10-ամեակին: Սա այդ շարանի առաջին ձեռնարկն էր:
Բացման արարողութեանը ներկայ էին՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Իրանի հայ աւետարանական համայնքի հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի, միութիւնների եւ «Ակունք» կենտրոնի հովանաւոր ընկերութիւնների ներկայացուցիչներ, կենտրոնի ուսուցչուհիները, սաների ծնողները եւ բարերարները:
Ցուցադրութեան էին դրւել թւով 51 նկարներ (իւղաներկ, ջրաներկ եւ գունաւոր մատիտով նկարւած), որոնք կենտրոնի 23 սաների գործերն էին
, որոնք կատարւել էին հմտօրէն եւ գոյների գեղեցիկ համադրումով ուշադրութիւն էին գրաւում, կենտրոնի ուսուցչուհիներ՝ Հերմինէ եւ Կարինէ Ղարաբէգեանների հոգատար աշխատանքի արդիւնքն էին:
Նշելի է, որ մեծ թւով նկարներ գնւեցին ցուցահանդէս այցելած հասարակութեան կողմից:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .