|
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների
Միութեան նախաձեռնութեամբ՝
Ուխտագնացութիւն դէպի
Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցի
Ուրբաթ սոյն թւի յունիսի 8-ին,
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների Միութեան նախաձեռնութեամբ տեղի
ունեցաւ Ուխտագնացութիւն դէպի Ղազւինի Ս. Հռիփսիմէ
եկեղեցի, առաւօտեան ժամը 6:15-ից մինչեւ կէսօրից յետոյ
ժամը 17:30-ը, մէկ հանրակառքով:
Սոյն ճամբորդութեանը մասնակցել էին
թւով 41 հոգի, որից 12 հոգին միութենական եւ 29 հոգին
ոչ-միութենական էին:
Ուխտագնացները ներկայ գտնւեցին
եկեղեցական արարողութեանը, որին նախագահում էր Թեհրանի
Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս.
Արքեպիսկոպոս Սարգսեանը. ապա մասնակցեցին վերանորոգւած
պատկան սրահի բացման արարողութեանը
: |