Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարի այցելութիւնը՝ "Արարատ" Մարզաւան
           Թւականիս կիրակի սեպտեմբերի 2-ին Հայաստանի մշակոյթի նախարար՝ տկն. Յասմիկ Պօղոսեանը, որը պետական հրաւէրով Թեհրան էր գտնւում, Իրանում ՀՀ դեսպանութեան արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար պրն. Գրիգոր Առաքելեանի ընկերակցութեամբ, այցելեց "Արարատ" Մարզաւան, ուր նրանց դիմաւորեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան, Մարզաւանի Վարիչ Մարմնի ու նաեւ Հանրային Կապի անդամները:
               Նախ Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանը բացատրութիւններ տւեց 63-ամեայ Կազմակերպութեան դրւածքի եւ ներկայ աշխատանքների մասին ապա պատասխանեց տկն. Պօղոսեանի հարցերին: Հանդիպման ընթացքին բանակցութիւններ տեղի ունեցաւ փոխյարաբերութեան եւ համագործակցութիւնների վերաբերեալ: Տկն. Պօղոսեանը խոսատացաւ, որ այսուհետ աւելի սերտ յարաբերութիւններ կստեղծի Կազմակերպութեան հետ եւ իր հնարաւորութիւնների սահմաններում կաջակցի եւ կօժանդակի մշակութային բոլոր աշխատանքերի շրջագծում: Նա իր հիացմունքը յայտնեց Մարզաւանի կառոյցի մասին արտայայտւելով, որ սա սփիւռքում իր տեսած աննման կառոյցներից է:
               
Տկն. Նախարարը Կազմակերպութեան յուշամատեանում արձանագրեց իր տպաւորութիւնները. նաեւ Կենտրոնական Վարչութեան նախագահի միջոցով Կազմակերպութեան կողմից յուշանւէր յանձնւեց Տկն. Պօղոսեանին:
                Այցելութեան աւարտին տկն. Պօղոսեանը այցելեց Մարզաւանի տարբեր վայրերին եւ մօտկից ծանօթացաւ Կազմակերպութեան հնարաւորութիւններին եւ որոշ աշխատանքներին:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .